Վաղը ժամը 8-ից պարալիզացնում ենք հանրապաետությունը։ Ինչո՞ւ ժամը 8-ից՝ որպեսզի մարդիկ չկարողանան գործի գնալ ու պետական համակարգը կանգնի։ 3 օր պարալիզացնում ենք հանրապետությունը, հետո, եթե ՔՊ-ի պատգամավորները ուշքի չգան, կսկսենք հատ – հատ իրենց բացատրել…,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ու հավելել՝ հաղթանակը մերն է։
Մեր պետությունը մի երիտասարդ մանուկ է, շատ կարճ ժամանակ է անցել՝ շատ բան չի իմանում։ Երբեմն սայթաքում է, երբեմն հավատում է հիմարությունների, բոլոր պետութուններն էլ այդ ճանապարհն անցել են։ Ուղղակի, երեխան պետք է մի երկու անգամ ընկնի, որ հասկանա, որ ոտքը քարին պետք չի տալ, -եզրափակելով իր ելույթն, ասել է Վազգեն Մանուկյանը։
Ազգային կոմիտեն հրապարակել է վաղվա անհնազանդության գործողությունների հասցեները։