f

Անկախ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑԱՍՈՒՄԸ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒ ԱԶԳԱԴԱՒՆԵՐԻ ՀՆԱՐՔԸ ...


Նիկոլ Փաշինեանի իշխանութեան անվտանգային համակարգի աղբիւրներն յայտնել են այն մասին, թէ իբր կանխել են իրենց իշխանութեան դէմ կազմակերպւած յեղաշրջման փորձը...

Տրագիկոմեդիական ժանրի այսպիսի յայտարարութիւնները, ցաւօք, հաւատացողներ էլ ունեն։ Աւելին՝ նմանատիպ քարոզչական հնարքները դեռեւս 2018 թւականից առաջ են մոլորեցրել, խաբել ու հաւատացրել միամիտ խաւերին։

Արդէն փաստ է ու հազարաւոր օրինակներով ապացուցւած, որ 21-րդ դարի ամենաազդեցիկ միջոցն ու, եթէ լինի այսպէս ասել՝ զէնքը, ամբոխ-ժողովուրդներին ուղղորդել-շեղել ու ապակողմնորոշելու համար, դա իշխանութիւնների քարոզչամեքենաներն են, ինչպէս ստանդարտ լրատւամիջոցներով, այնպէս էլ տասնապատիկ օգտագործւող ցանցային տարատեսակ համակարգերը։

Նիկոլական խունտայի հերթական ու ճարահատեալ սուտը՝ յեղաշրջումը կանխելու մասին, ապացոյցն է սեփական հոգեվարքի անխուսափելիութեանը, պայմանաւորւած՝ ժողովրդական ցասման ու արթնացման օրէցօր ծաւալմանը...

Արեւմտա-եւրոպական (հիմա արդէն նաեւ ռուսական) մի շարք ուժային-անվտանգային կառոյցների եւ նոյնինքն թուրք-ադրբեջանական նիկոլամէտ քարոզչամեքենայի առկայութեան դէպքում, ահա, բնական է եւ սպասելի, որպէսզի մէջտեղ հանւի այսպէս ասած՝ յեղաշրջման ապատեղեկատւութիւնը։ Եւ միթէ չէ, որ օրնիբուն Ալիեւն ու Էրդողանը զառանցում են հայկական ռեւանշիստների մասին, որոնք ընդդիմանում են Նիկոլի հայրենակործան քաղաքականութեանը։

Իսկ փաստ է արդէն, որ նոյն գլոբալ հակահայ ու հակաՀայաստան քաղաքականութեան իրագործման ճամբին, ցայժմ լաւագոյնս է աշխատում նոյն ցանցային դաւադիր քարոզչութիւն-պրոպագանդան..., որն արտայայտւում է՝

1- Հիտլերի թիւ մէկ խորհրդական Գոբելզեան ոճի ՄԵԾ ՍՈՒՏ-երով, որոնց հաւատալն աւելի դիւրին է,

 2-Նոյն սուտերը (անցեալի, ներկայի, Արցախեան բանակցութիւնների, Հայոց յաղթանակած բանակի եւ նրա տրամադրութեան տակ եղած զէնքերի ու դեռ...հազար ու մի խնդրի մասին) Հայաստանում ու Սփիւռքում դեգերող իրենց համացանցային վարձկաններով ողջ Հայաշխարհում տարածելով...։

Նպատակը՝ իրենց հայրենակործան «պարտականութիւնը» արդարացնելն ու կարեւորը՝ չարաբաստիկ իշխանութիւնը պահպանելն է...։ Դրա համար էլ անընդհատ ժողովրդական ցասումն ու պահանջատիրութիւնը վարկաբեկելու համար, դա  որակում են որպէս իշխանափոխութիւն կամ յեղաշրջում՝ նախկինների կողմից։ Այս հնարքները, սակայն, գնալով ժամանակավրէպ ու անազդեցիկ են դառնում։

Այսօր,  ողջ Հայաշխարհի համար պատմական դառնագոյն իրողութիւնը,  դա ՝ հայկական Արցախի ու այդ ճամբին հազարաւոր հայորդիների կորուստն է, որն կարող  են արդարացնել-ընդունել լոկ ազգադաւները...

Սրանք, սակայն, տայ Աստուած՝ օր առաջ, վտարւելու են հայոց գիտակից ու հայրենապաշտ խաւերի շարքերից, իսկ ուշ կամ շուտ նաեւ ու մանաւանդ թող վստահ լինեն, որ երբեւէ  չեն ճողոպրելու հայի վրիժառու բազկի արդար,  արժանի եւ բոլոր առումներով օրինաչափ հատուցում-պատժից...։

Պատմական գիտութիւնների թեկնածու

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Նիկոլ Փաշինյան ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին