ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում 168 քաղաքացու է բերման ենթարկել։
«Ժամը 12։00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մասնակից»,-հայտնել են ՆԳՆ-ից։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: