f

Անկախ

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամներն այցելել են Հայաստանի ՔԿՀ-ներ


Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության ղեկավար, Կոմիտեի երկրորդ փոխնախագահ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր՝ գնահատելու ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը:

Հանդիպումների ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի հետ քննարկվել են մի շարք հիմնարար հարցեր: Մասնավորապես, նախարարի տեղակալը, կարևորելով պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական և վերասոցիալականացման գաղափարախոսության անցումը, ներկայացրել է ՀՀ քրեական արդարադատության ոլորտի վերջին չորս տարվա առանցքային բարեփոխումները, քրեակատարողական համակարգի հիմնական ձեռքբերումները և Կոմիտեի նախորդ այցի համեմատությամբ արձանագրված առաջընթացը։

Լևոն Բալյանը նաև ընդգծել է ոլորտային նոր օրենսդրության ընդունումը, ենթադրյալ խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի արձանագրման մեխանիզմի կատարելագործումը, քրեակատարողական երկու հիմնարկների փակումը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսահսկման համակարգի ներդնումը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավումը, ծառայողների հաստիքների ավելացումն ու սոցիալական երաշխիքների բարձրացումը, 19 տարին լրացած դատապարտյալների հանրակրթություն ստանալու իրավունքի ապահովումը։

Քննարկվել են նաև տնային կալանքի և վարչական հսկողության համար ձեռք բերված սարքավորումների կիրառման ընթացքն ու հեռանկարները, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Առողջապահության նախարարությանը փոխանցելու հետ կապված և ոլորտային այլ հարցեր։

Լևոն Բալյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից քրեակատարողական հիմնարկի նախատեսվող մոդելը։ Կոմիտեի անդամները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտի նորարարություններն ու բարեփոխումները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռվածության, ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի որակի բարձրացմանն ուղղված քայլերի հաջողությունը:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ևս մեկ անգամ վերահաստել է նախարարության հանձնառությունը` մեկնարկած բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնելու նպատակով:

Արդարադատության նախարարությունն ու Կոմիտեի անդամները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ ոլորտը բարեփոխելու ուղղությամբ:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին