f

Անկախ

ՍԿՍՎԵՑ․․․


Հայ ժողովրդի հերթական ողբերգությունը շարունակվում է։ Ադրբեջանական հարձակումից հետո, այլևս արցախահայության ճակատագիրն․․․առնվազն անորոշ է։ Հազարամյակներ իրենց պատմական հայրենիքում բնակված արցախահայերը մեր՝ Հայաստանի պետության և ժողովրդի աչքի առաջ, դառնում են փախստականներ։ Եվ , մեղմ ասած, ճակատագրի ծաղրն է, որ Ադրբեջանի հարձակմանը, Հայաստանի վարչապետ կոչեցյալն, արձագանքեց․ «Մեզ ուզում են ներգրավել պատերազմի մեջ, չի ստացվի»։

Պատկերացնու՞մ եք այլ երկրի ղեկավար, որ իր հայրենակիցների ճակատագրի վրա թքած ունենա։ Չեմ կարծում, որ նման այլ դեպք եղել է ողջ համաշխարհային պատմության մեջ։ Նման արձագանքից հետո, աշխարհը կարհամարհի ոչ միայն Հայաստանի ղեկավարությանը, այլև ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմանին։

Վարչապետ կոչեցյալն, իր այդ խոսքերով, նաև արդարացրեց միջազգային հանրությանը, որ պատժամիջոցներ չի կիրառում ցեղասպան Ադրբեջանի ու նրա ղեկավարի նկատմամբ։ Իսկապես, եթե Հայաստանը չի աջակցում իր հայրենակիցներին, ավելին՝ աղաչում է հանդիպել Ադրբեջանի իր «բարեկիրթ» գործընկերոջ հետ, ապա մենք ոչ մի երկրից, միջազգային կառույցից պահանջելու ոչինչ չունենք։

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ եթե վարչապետ կոչեցյալի այդ արտահայտությունը չլիներ, ապա միջազգային հանրությունը խիստ պատիժներ կսահմաներ Ադրբեջանի նկատմամբ։Ինչպես միշտ, այն կլինի 100 տարի առաջ,այսօր, թե 100 տարի հետո, ամեն պետություն շարժվել, շարժվում է և կշարժվի ելնելով միմիայն իր ազգային շահերից։ Ամեն պետությյուն, բացի․․․ Հայաստանից, քանի որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնց համար կարևորը ոչ թե ազգային, այլ զուտ անձնական շահն է։

Բայց, ի զարմանս և ի հեճուկս, տողերիս հեղինակի՝ սկսվեց․․․

Վերջապես մեր ժողովրդի գլխին եկած հերթական ողբերգությանը, վճռականորեն արձագանքեց ողջ քաղաքակիրթ աշխարհը․․․ինչպես 1915թ․ ցեղասպանությունից հետո՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել մարդասիրական օգնություն։Այսպես, միմյանց հերթ չտալով, մարդասիրական օգնության մասին են հայտարարում թունդ հայասեր Ֆրանսիան https://www.tert.am/am/news/2023/09/26/colonna/4008000,

ժողովրդավարության բաստիոն Շվեդիան

https://news.am/arm/news/783381.html,

մեր երկրի բարեկամ Ճապոնիան

https://news.am/arm/news/783364.html,

իսկ ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը,իր աջակցությունը հայտնեց, ոչ միայն խոսքով, այլև գործով՝ Հայաստան գործուղելով պետքարտուղարի տեղակալին և USID տնօրենին։ Բարձրաստիճան հյուրերն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ղեկավարությանը, փոխանցելով ԱՄՆ նախագահի ջերմ ուղերձը։ Իսկ լրագրողի միամիտ  հարցին, թե ԱՄՆ-ը ինչու պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․ «Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել ամեն բան , որպեսզի հոգ տանենք մարդկանց , նրանց անմիջական կարիքների մասին»

https://news.am/arm/news/783395.html։

Այսպիսով, ԱՄՆ-ը պատրաստ է մարդասիրական աջակցություն տրամադրել փախստական դարձած․ իր իսկ խոսքերով՝ « Ղարաբաղի սեպարատիստներին» https://news.am/arm/news/783421.html,

միաժամանակ շարունակելով ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Նույնը միացյալ Եվրոպան, հանձին ժողովրդավարական արժեքներին հավատարիմ  ԵՄ-ի, որն ավելացնում է Ադրբեջանից էներգակիրների ներկրումը

https://news.am/arm/news/783093.html։

Հետաքրքիր է նաև, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը չի նկատում Հայաստանում բռնապետության հաստատումը՝ կատարվող բռնությունները, ծեծը, կալանավորումները, քաղաբանտարկյալների օրեցօր ավելացող քանակը։

Ոչ միայն չի նկատում, այլև հակառակը՝ Եվրախորհրդարանի Հարավային կովկասի կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին , անհանգստացնում  են հակակառավարական ցույցերը

https://news.am/arm/news/783297.html։

Կհասկանա՞նք, վերջապես,որ  սրանք են միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։Դժվար թե․․․Վախենամ, որ հասկանալու դեպքում էլ, արդեն ուշ կլինի․․․

Ավետիք Իշխանյան

 

 

Ավետիք Իշխանյան ադրբեջանական ագրեսիա Արցախ ԱՄՆ ԵՄ Ֆրանսիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին