Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը հեռացել է Ավանի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնից:
«Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրս Ավանի Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայի հետ։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային և Ավանի Տեխնիկական Կենտրոն / Ֆուտբոլի Ակադեմիային վստահության և համատեղ ութ ամիսների լավ աշխատանքի համար։
Շնորհակալությունս եմ հայտնում Ակադեմիայի ամբողջ աշխատանքային անձնակազմին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, ծնողներին։
Հուսով եմ այս կարճ ժամանակահատվածում կարողացա իմ փորձն ու գիտելիքները փոխանցել մարզիչներին և ֆուտբոլիստներին։
Աշխատել եմ ու աշխատելու եմ հանուն հայկական ֆուտբոլի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Ոսկանյանը։