Փորձեցի ուժ և ժամանակ գտնել, լսել ռազմական հանցագործ Էրդողանի ելույթը՝ կապված , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի հետ։
Այս փորձված աղվեսը զբաղված էր բառախաղով, լավ մանիպուլացնում էր։
Ի՞նչ է ասում։ Երբ խոսում էր Հայաստանի մասին, ասում էր զանգեզուրյան միջանցք, բայց երբ խոսում էր Իրանի մասին, ասում էր ՝ այն կտեղափոխվի Իրանի տարածք և ավելի լայն երթուղիներ կլինեն, ինչին դեմ չէ Իրանը։
Այսինքն Իրանի դեպքում խոսում է եղած ճանապարհը լայնացնելու մասին , թողունակությունը բարձրացնելու մասին, ի հաշիվ հնարավոր կառուցվող երկաթգծի, իսկ Հայաստանի մասին հստակ խոսում էր , այսպես ասած, զանգեզուրյան ՄԻՋԱՆՑՔԻ մասին․․․
Հետո իր խոսքի ենթատեքստով նաև մեզ շանտաժի է ենթարկում, և եթե խոսքի տողատակերը գաղտնազերծենք, ապա ասում է, որ դուք մնալու եք շրջափակման մեջ թե՛ Ադրբեջանի կողմից, թե՛ Թուրքիայի կողմից։ Այսինքն , սահմանների չբացումով շանտաժ է անում։
Ռազմական հանցագործ Էդրողանը և Բաքվի բռնապետ, ցեղասպան Ալիևը չեն հրաժարվում իրենց մտքից, պարզապես այս պահին մեր հարևան Իրանը և առանցքային դերակատարություն ունեցող երկրները ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ են համարում։ Ժամանակը գնում է, այս երկու հանցագործները լծվելու են աշխարհին համոզելու գործին․․․