f

Անկախ

Շվեյցարիան համաձայնել է Գերմանիային վերավաճառել Leopard II տանկեր


Գերմանիան ողջունել է Շվեյցարիայի՝ գերմանական արտադրության որոշ Leopard II տանկեր վաճառելու հնարավորության ստեղծման որոշումը, որպեսզի օգնի վերականգնել Ուկրաինային ցուցաբերված օգնության հետեւանքով պակասած պաշարները, տեղեկացրել է Reuters-ը։

Փետրվարին Գերմանիան դիմել էր Շվեյցարիային՝ խնդրելով վաճառել իր ունեցած 96 Leopard II տանկերի մի մասը։

Չեզոքության մասին շվեյցարական օրենքները պահպանելու համար Բեռլինը Բեռնին հավաստիացրել է, որ զենքը Կիեւ չի ուղարկվի, այլ կմնա Գերմանիայում կամ ՆԱՏՕ-ի դաշնակից, կամ ԵՄ-ի որեւէ երկրում։

«Մենք շատ ուրախ եւ շնորհակալ ենք այս որոշման համար»,- շվեյցարական հեռուստատեսությանն ասել է Շվեյցարիայում Գերմանիայի դեսպան Միշել Ֆլյուգերը։ «Մեզ հարկավոր են այդ տանկերը, դրանք կլրացնեն մեր եւ եվրոպացի գործընկերների մոտ առկա բացը»։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել շահագործումից 25 Leopard II տանկերի հանման մասին՝ ճանապարհ բացելով դրանք Գերմանիային վերավաճառելու առջեւ։

Շվեյցարիայի կառավարությունն  այժմ պետք է պաշտոնապես աջակցի Leopard II-ների արտահանմանը Գերմանիա, բայց սպասվում է, որ դա կպաշտոնականացվի այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդը կհայտարարի, որ տանկերի մատակարարումը Գերմանիա համապատասխանում է չեզոքության մասին շվեյցարական օրենքին, ինչպես նաեւ երկրի շահերին։ «Այսպիսով, մենք նաեւ կարող ենք մեր ավանդն ունենալ Եվրոպայի եւ անմիջապես մեր երկրի անվտանգության գործում»,- ասել է Ամհերդը։ 

Աշխարհում Գերմանիա Շվեյցարիա Leopard տանկեր

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին