Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հերթական բանաձեւն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը։
«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և շարունակվող էթնիկ զտումների ֆոնին ես ներկայացնում եմ ևս մեկ բանաձև, որը, հուսով եմ, կհանգեցնի Բաքվին ԱՄՆ-ի օգնության դադարեցմանը։
Ինչ էլ որ ասեն մեր դիվանագետները, եթե փողերը շարունակեն հոսել դեպի (Ալիևի) ռեժիմը, ապա բռնությունը կշարունակվի»,- գրել է Շիֆը իր X միկրոբլոգում։