2023 թվականի հոկտեմբերի 2–ի տվյալներով Հայաստանում լաբորատոր հաստատվել է կարմրուկի ընդհանուր 452 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Ըստ վիճակագրության՝ 452 դեպքից 315–ը երեխաներ են, 137–ը՝ մեծահասակ։ Հոսպիտալացված է 1 քաղաքացի, դուրս է գրվել՝ 287–ը։