f

Անկախ

Վանե’ք, մերժե’ք, հեռացրեք, և մի լսեք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ «…ամեն ինչ վերջացավ…»,


Վանե’ք, մերժե’ք, հեռացրեք, և մի լսեք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ

«…ամեն ինչ վերջացավ…», առավել ևս նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։ Կփորձեն մանիպուլացնել, իբր՝ իրենք պրագմատիկ են, իսկ դուք՝ ռոմանտիկ, և այլն։ Մի’ հավատացեք, չկա նման բան։

Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է, և բացառապես մեզնից է կախված՝ կընկնենք այդ անիվի տակ ու կվերանանք, թե կվերականգնվենք, և կրկին կդառնանք այդ անիվն առաջ շարժողներից մեկը՝ մեր չափով, մեր մտքով, մեր ունակությամբ: Ազգ համարվելու գլխավոր պայմանը ՝ նպատակի գոյությունն է։ Առանց նպատակի՝ ազգը պարզապես մեծամիտ ու որկրամոլ հանրույթ է, և ենթակա է վերացման։ Պետք է նպատակ դնել, և հասնել դրան։ Հակառակ պարագայում՝ ազգի գոյությունը կդառնա աննպատակ, իսկ պետության առկայությունը՝ անիմաստ։

Թերևս սա այն միակ դեպքն է, որ կարելի է, և պետք է օրինակ վերցնել հենց թշնամուց և իր դաշնակիցներից։

1994 թվականից սկսած մեր թշնամիներից ու նրանց դաշնակիցներից ոչ մեկը, երբեք և ոչ մի անգամ, ոչ մի տեղ, պետական, թե մասնավոր, հավաքական, թե անհատական մակարդակում չի ասել՝ «Վերջ, Ղարաբաղը կորցրեցինք…», կամ նման որևէ մի բան։ Ընդհակառակը՝ անդադար կրկնել են՝ «Հայերը մեր տարածքի 20%-ը գրավել են, պետք է վերադարձնեն…»: Կրկնել ու հայտարարել են, կրկնել ու հայտարարել են` մոլորակի բոլոր անկյուններում, միջազգային բոլոր հարթակներից, բոլոր հնարավոր և անհնար հավաքներում ու միջոցառումներում։

Երբեք և ոչ մի անգամ չեն ասել՝ «Դե որ ոչ մի ադրբեջանցի այնտեղ չկա՝ ուրեմն վերջ, ամեն ինչ կորած է…»։ Երբեք չեն դադարել առաջ մղելու այդ գիծը, և անկախ նրանից, որ 25 տարի անընդմեջ դիվանագիտական ու ռազմական պայքարում ձախողել են՝ երբեք չեն հուսալքվել: Քավ լիցի, գովասանք չէ, փաստ է։ Ընդ որում՝ դա այն դեպքում, որ չեն ունեցել, չունեն, և չեն ունենալու Արցախի նկատմամբ բացառապես ոչ մի իրավունք՝ ոչ պատմական, ոչ քաղաքակրթական, ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական, հոգևոր ու մշակութային։ Նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են…

Ի միջ այլոց, որոշ «գիտակ» մանիպուլյատորներին տեղեկացրեք, որ այդ ընթացքում նրանք բառիս բուն իմաստով՝ կեղեքել ու թալանել են իրենց ժողովրդին, ոչնչացրել ու համատարած ոտնահարել են մարդու բացառապես բոլոր իրավունքներն ու ազատությունները, ճնշել ու բռնությունների են ենթարկել ազգային փոքրամասնություններին։ Իսկ նրանց, ովքեր կփորձեն համոզել, թե՝ «…բայց բանակ են զինել, և մեզնից ուժեղացել…»՝ ի ցույց դրեք 2016թ. ապրիլյանի նրանց խայտառակ պարտությունը, 2020 թվականի անկազմակերպ ու դավաճանված հայկական զինուժով հանդերձ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ հայկական զինուժի տիրապետության տակ գտնվող տարածքի քարտեզը, որը մինչ Արցախը հանձնելը 2 անգամ ավելին էր, քան մնացել էր Արցախում։ Նաև՝ հիշեցրեք այն բազմամիլիարդ դոլարներ արժեցող զենքը, որը չգիտես ինչու նվիրվեց թշնամուն։

Վերոգրյալում ոչ մի գրամ պաթոս չկա։ Պարզապես իրողություն է, որն անհրաժեշտ է իմանալ։

Կարեն Ճշմարիտյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան Ադրբեջան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին