f

Անկախ

Պատասխանատվության ենթարկել Միշելին, ֆոն դեր Լեյենին, Բորելին, որոնք նպաստել են ԼՂ-ում էթնիկ զտումներին. հայտարարություն


2023 թվականի հոկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցավ զանգվածային բողոքի ցույց՝ համախմբելով Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հայ համայնքներից հազարավոր ցուցարարների։ Շումանի հրապարակում հավաքված ցուցարարները ներկայացրել են Եվրոպական միությանն ուղղված 9 պահանջներից բաղկացած ցանկ։ Այս մասին հայտարարություն  տարածել «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ, առաջնահերթ պահանջը Եվրամիության կողմից անհապաղ գործողությունների հրատապ կոչն է: Կոչ է արվել պատասխանատվության ենթարկել ԵՄ պաշտոնյաներին, որոնք նպաստել են Ադրբեջանի էթնիկ զտումների և Արցախում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես՝ Շառլ Միշելին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ժոզեպ Բորելին և Տոյվո Կլաարին։ Ցուցարարները դատապարտել են ռուս խաղաղապահներին՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության իրենց պարտավորությունները չկատարելու համար։

Բողոքի ակցիային մասնակցել են բազմաթիվ ականավոր բանախոսներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների անդամներ, սենատորներ, քաղաքապետեր, նահանգապետեր, անվանի գրողներ, ականավոր հասարակական գործիչներ և հոգևոր առաջնորդներ։ Ելույթներում շեշտադրվել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մեջ ԵՄ-ի մեղսակցությունը, միջազգային անհապաղ միջամտության պահանջը՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում միաժամանակ համանման հանրահավաքներ են տեղի ունեցել եվրոպական 22 այլ քաղաքներում։ Այս համակարգված բողոքի ցույցերն ընդգծեցին Եվրոպայի հայ համայնքների հավաքական պահանջը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Եվս մեկ բողոքի ակցիա նախատեսված է հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, որտեղ նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը միջնորդությամբ։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ծրագրում է նոր նախաձեռնություններ՝ ի աջակցություն Արցախի և արցախահայության։

Բողոքի ցույցեր Բրյուսել հայտարարություն «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնություն տեղահանություն Արցախ Հայաստան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին