«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ իշխանությանն ուղղված կոշտ ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե պատգամավորը սեփական փորձով էր կիսվում։
Ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Այ տխմար, ձենդ կտրիր»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Տխմարը դու ես, ա՛յ չինական։ Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես, էլի:
Հետո Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամեն մեկին բերում շպրտում են․․․»։
Այս ընթացքում Աննա Մկրտչյանը տեղից պատասխանում էր Ալեն Սիմոնյանին՝ ասելով, որ նրա մակարդակը պլինտուսից ցածր է:
ԱԺ նախագահը շարունակեց պատասխանել․ «Ձա՛յնդ, հանգստացիր մի հատ»։