f

Անկախ

Հռոմի ստատուտի վերաբերյալ հատուկ կարծիք են գրել ՍԴ 3 դատավորներ՝ Թովմասյանը, Թունյանը և Խունդկարյանը. իրավաբան


Ի դեպ, Հռոմի ստատուտի վերաբերյալ հատուկ կարծիք են գրել Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:  Նա նաեւ նշել է. «Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նախևառաջ պետք է ունենա իրավասություն` քննության առարկա դարձնելու ներկայացված հարցը։  «Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավունք չունի, առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների, քննության առարկա դարձնելու այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող»։  Հետևաբար միակ սահմանադրական ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող էր վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն է։  Երվանդ Խունդկարյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նշված կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցի վերաբերյալ ՍԴ առաջին որոշումից տարբերվող դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չուներ։  Արաիկ Թունյանը ևս գտնում է, որ կանոնադրությունը կարող էր Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:  Փաստենք՝ Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։  Կայացրել է որոշում, որի իրավասությունն ըստ էության չուներ։  Դրան հետևել է ԱԺ այսօրվա քվեարկությունը, որն արդեն իսկ ակնհայտ ապօրինություն է, հաշվի առնելով որ դրան նախորդած գործընթացը եղել է ապօրինի և հակասահմանադրական։

Ռոբերտ Հայրապետյան ՖԲ Գրառում Հռոմի ստատուտ Սահմանադրական դատարան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին