f

Անկախ

Սամանթա Փաուերը աչք է փակում ցեղասպանության վրա. Մայքլ Ռուբին


Սամանթա Փաուերը, որը հայտնի է Պուլիտցերյան մրցանակ ստացած իր գրքով այն մասին, թե ինչպես են ամերիկյան վարչակազմերը քանիցս անհաջողության մատնվել ցեղասպանության հարցում, դավաճանել է իր բարոյական բրենդին, գրել է Մայքլ Ռուբինը Washington Examiner-ի հոդվածում։

Բարաք Օբամայի ընտրարշավի ժամանակ Փաուերը զբաղեցնում էր ղեկավար պաշտոն Օբամայի Ազգային անվտանգության խորհրդում, իսկ հետո դարձավ Ամերիկայի դեսպանը Միավորված Ազգերի Կազմակերպությունում Օբամայի երկրորդ ժամկետի ժամանակ։ Այժմ նա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն է։ Նրա խոսքը կարող էր ավելի մեծ նշանակություն ունենալ, քան ցանկացած այլ պաշտոնյայի խոսքը։

Բայց, ավաղ, գործին խառնվեցին հավակնությունները։ Չարագործությունների կանխման խորհուրդը, որը նա գլխավորում էր Օբամայի առաջին ժամկետի ժամանակ, միայն քողածածկույթ դարձավ, քանի որ գազանությունները դուրս էին եկել վերահսկողությունից։ Նա անգործ նստած էր  հինգ տարի, մինչեւ որ պատերազմը Սիրիայում դուրս եկավ վերահսկողությունից եւ դարձավ էթնիկ զտումների ինկուբատոր այնպիսի մասշտաբներով, ինչպիսին նախկինում չէր եղել Մերձավոր Արեւելքում։ Այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» զավթեց Սինջարը եւ հյուսիսային Իրաքը, Փաուերը անգործ նստած էր, այն դեպքում, երբ Օբաման հրամայել էր իր օգնականներին հեռանալ, քանի որ ինքը չի կրկնելու իր նախորդների սխալները եւ չի դիմելու ռազմական գործողությունների։

Ի վերջո, նա միտքը փոխեց, բայց վնասը հասցվել էր ոչ միայն եզիդների ցեղասպանության առումով, այլեւ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների՝ վակուումն անխոչընդոտ համալրելու կարողությանը։ Եթե Փաուերը հրաժարական տար այս դեպքերից ցանկացածի դեպքում, նա ոչ միայն կարող էր դրականորեն փոխել քաղաքական երկխոսությունը, այլեւ նրա բարոյական պարզությունը կօգներ իրեն ի վերջո դառնալ պետական քարտուղար՝ պաշտոն, որը նա տենչում է։

Իրավիճակն էլ ավելի վատ է Բայդենի օրոք, որը, գուցե, ամենաբարեհաճ նախագահն է ցեղասպանության հանդեպ ամերիկյան նորագույն պատմության մեջ։

Այն ժամանակ, երբ Փաուերի գրքում մանրամասն դիտարկվում է ցեղասպանությունն ընդդեմ թութսիների Ռուանդայում, Փաուերը, լինելով USAID ղեկավարը, լռեց, երբ Օբաման փոխեց քաղաքականությունը, որպեսզի չընդունի թութսիների դեմ ցեղասպանության մտադրությունները։

Սակայն, գուցե, Փաուերի ամենամեծ կեղծավորությունը նրա լռությունն ու ցինիզմն էին Արցախի հայերի դեմ Ադրբեջանի հարձակման հարցում։ Չնայած Բայդենը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, նա հավասարակշռել է դա՝ շարունակելով ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Իշխանությունները լռություն էին պահպանում, մինչեւ որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը խախտեց իր բոլոր խոստումները եւ համաձայնագրերը, որոնք ստորագրել էր։ Ե՛վ Սպիտակ տունը, ե՛ւ պետդեպարտամենտը հայտարարություններ արեցին «կեղծ հավասարակշռությամբ»՝ հավասարության նշան դնելով էթնիկ զտումներ իրականացնողների եւ այդ զտումներին ենթարկվողների միջեւ։

Փաուերին դա չէր հուզում։ Նա հրաժարվեց ցուցմունքներ տալ կամ USAID որեւէ պաշտոնյայի թույլ տալ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի Արցախի խնդրին նվիրված լսումների ժամանակ ցուցմունքներ տալ անցած ամիս։ Ահա թե ինչու նրա այցը Հայաստան լուսանկարիչների շքախմբով, Ադրբեջանի կողմից Արցախի նվաճումից հետո, ավելի շուտ ցասման, քան թե հավանության արժանացավ։

Նրա այցի օրը ադրբեջանցի պաշտոնատար անձինք բռնեցին Ռուբեն Վարդանյանին՝ այժմ գոյություն չունեցող Արցախի Հանրապետության նախկին պետնախարարին։ Ես Վարդանյանի մասին այս տարի ավելի վաղ գրել եմ, որպեսզի հերքեմ զրպարտությունն այն մասին, որ նա Կրեմլի խամաճիկն էր։ Ադրբեջանի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, կտտանքների կենթարկեն Վարդանյանին եւ կփորձեն նվաստացնել նրան, չնայած այն բանին, որ նա ոչ մի հանցագործություն չի կատարել Ադրբեջանի դեմ՝ բացի Արցախի ինքնորոշմանն աջակցելուց։

Ահա թե որտեղ է Փաուերի ցինիզմը առաջին պլան դուրս գալիս։ Օբամայի աշխատակազմից հեռանալով՝ նա մտավ «Ավրորա» հիմնադրամի ընտրական հանձնաժողով, որը հիմնել են Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը Բրաունի համալսարանի նախկին նախագահ Վարդան Գրեգորյանի հետ միասին՝ պարգեւատրելու համար այն մարդկանց, որոնք աշխատում են ցեղասպանության դեմ։ Փաուերը գովաբանել է Վարդանյանի նախաձեռնությունը։

Հիմա, երբ Վարդանյանը շղթայված է, հարցը հետեւյալն է. արդյո՞ք Փաուերը ձեռք կբերի իր ձայնը։ Թե՞ նրա հավակնությունները կգերիշխեն։

Սամանթա Փաուեր ցեղասպանություն տեղահանություն Արցախ ԱՄՆ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին