f

Անկախ

«Պատժել ցեղասպան Ալիևին». «Բացում» նախաձեռնությունը պիկետ կանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց


«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ իրականացնելու է ցեղասպան Ալիևին պատժելու պահանջով պիկետ։

«Միացե՛ք հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ՝ իրականացնելու ցեղասպան Ալիևին պատժելու պահանջով պիկետին։

Մենք միավորվում ենք՝ պահանջելու պատիժ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի եւ նրա հանցակիցների նկատմամբ վերջիններիս կողմից շարունակվող ցեղասպանական քաղաքականության համար, որն արմատապես կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:

2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքի արգելափակումը, 2023 թվականի հուլիսի 15-ից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած զինված ագրեսիան, ինչպես նաեւ դրան հաջորդած Արցախի օկուպացիան և հայաթափումը բռնի ուժի սպառնալիքի ներքո և ամբողջ ընթացքում խաղաղ բնակիչների առևանգումները, պատանդառությունները, հոգեբանական ահաբեկչությունները, բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմանների արհեստական ստեղծումը բացահայտում են մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների շղթան, որի միջազգային իրավական եզրույթը կոչվում է «ցեղասպանություն»։ Տվյալ պարագայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, իր հովանավորներն ու հանցակիցները հայ ժողովրդի նկատմամբ վարում են ցեղասպան քաղաքականություն։

Հետևաբար մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար։

Ցեղասպանությունը արյունով կամրջում է անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ, որ մարդկությունը ուշացնում է շրջադարձ կատարել՝ դատապարտելով և պատժելով ցեղասպաններին։ Աշխարհի յուրաքանչյուր անկյուն, այդ թվում՝ Արցախը, պետք է զերծ լինի ցեղասպանության սարսափներից: 

Մենք հաղորդում ենք աշխարհին՝ եկեք միասին բեկենք պատմության այս մահաբեր ընթացքը։ «Այլևս երբեք»-ը պետք է դառնա «հիմա և այսուհետ»՝ պատիժ Ալիևին, Ազատություն եւ Խաղաղություն հայերին։

Միացե՛ք պահանջին հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ։

ՄԱԿ Բողոքի ակցիա տեղահանություն Արցախ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին