f

Անկախ

Կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն». ընդդիմադիրը՝ Փաշինյանին


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում ՀՀ իշխանություններին հորդորեց հեռանալ։ Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Այստեղից մեկն ասում էր՝ մեզ ասում են՝ մի փոքր իջեցրեք Արցախի հարցի նշաձողը եւ միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք, մի փոքրը ինչքա՞ն էր, 10 սանտիմե՞տր, թե՞ կիլոմետր, իջեցրել եք մինչեւ զրո կետ, Արցախում հայ չկա, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ Բաքվի բանտում է, ՀՀ ինքնիշխանությունն էլ եք ահագին իջեցրել, եթե մնաք, իջեցնելու եք մինչեւ զրո։ Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հեռացեք»։

Պատգամավորին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Դուք դրոշներ եք դրել ձեր սեղանին, ամբողջ օրը առավոտից իրիկուն խոսում եք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր խոսույթի մեջ նույնիսկ հարգանք չկա։ Ասում եք՝ «ձեր խոսակից Արայիկը» այսինքն՝ մարդու էսօրվա վիճակը  եւ նախկին կարգավիճակը եւ ձեր ճառերը․․․ տեսնո՞ւմ եք, դոր դուք հարգանքի պրիմիտիվ արտահայտություն չունեք, այդ դրոշը ձեզ համար ընդամենը հերթական իրիկուն փաբում անցկացնելու նյութական միջոց ապահովել է։ Էդ որ մեզ ասում եք՝ գնացեք «Վարդաշեն», հայտարարում եք՝ մահապարտ ենք, դուք մեկ Հոլանդիայում եք, մեկ Իտալիայում եք, ինչքան ռեզորտներ կան Եվրոպայում ու Ասիայում բաց չեք թողնում ու էդ մահապարտություն գտա՞ք ըտեղ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները ոչինչ կարող են շատ բան ասել, մենք մինչեւ որոշակի սահման հանդուրժող ենք, բայց երբ սահմանն անցավ ում պետք է ուղարկել «Վարդաշեն»՝ կուղարկենք։ Ինչ վերաբերում է Բաքու գնալու տրամաբանությանը, ապա ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք՝ գնալ-գալու ձեւերն ու ուղիները լավ գիտեք, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձի բերումով»։

 

 

Աղվան Վարդանյանն արձագանքելով Փաշինյանին՝ պնդեց, որ նա ընդդիմությանը զրպարտում է․ «Բնականաբար ձեր տեսակից այլ բան չէի ակնկալում, երջանիկ եղեք, որ ես անձնական դաշտ չեմ մտնում, ինձ թույլ չեմ տալիս։ Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու ու զրպարտիչ, դա նորություն չէ»։

«Այդ որ ասում եք՝ հեռացեք, գիտեք՝ ինչու եք այդպես ասում, որովհետեւ Հանրապետության հրապարակում էսքանով էիք մնացել։ Ձեր մեծագույն պրոբլեմը գիտե՞ք որն է, դուք հարգանք չունեք ոչ քաղաքացու նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի իշխանության նկատմամբ, ոչ Լեռնային Ղարաբաղի դրոշի նկատմամբ․ դա ձեր համար հերթական կոմերցիոն գործարքն է, ինչքանով կարաք ծախեք, որտեղ կարաք ծախեք, ինչքան խուրդա կմնա․ էդ ա ձեր էությունը»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորներից Արմենուհի Կյուրեղյանը ասաց, որ Փաշինյանն է ծախել Արցախը, Փաշինյանն էլ արձագանքեց․ «Վայ, լո՞ւրջ եք ասում։ Բա դուք ինչքանո՞վ ծախեցիք, էդ որ ծափ էիք տալիս»։

Պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց՝ Փաշինյանը թող ապացուցի, որ իրենք են ծախել Արցախը, Փաշինյանն ասաց․

«Ձեր էսօր քաղաքական լուսանցքային վիճակը ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը ապացուցված է, ապացուցենք ձեր ունեցած միլիարդներով։ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք»։

Նիստերի դահլիճում կրքերը թեժացան, երբ ընդդիմադիրներից մեկը Փաշինյանին ասաց՝ «ամոթ քեզ»․

«Ամոթը քեզ, էդ դուք չե՞ք «Եռաբլուրի» վրա «Լեքսուս» ու «Տոյոտաներ» սարքողներ, եկել ինչի՞ց եք խոսում։ Եկել ա, փորը տնկած խոսում ա, ո՞վ ես դու վաբշե»։

Տեսանյութեր Նիկոլ Փաշինյան ընդդիմություն Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին