f

Անկախ

Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումը բոլոր-բոլորի միջև հարյուր անգամ քննարկված, համաձայնեցված ու պլանավորված գործողություն էր


Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումը բոլոր-բոլորի միջև հարյուր անգամ քննարկված, համաձայնեցված ու պլանավորված գործողություն էր։

Մեր տարածաշրջանում շահ հետապնդող տերությունները նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել դա։ Էրդողանը բացահայտ ասում է, որ Նիկոլն էլ է տեղյակ եղել, իսկ վերջինս անգամ չի էլ փորձում հերքել դա։ Այսօր արդեն հայտնի դարձավ Ստամբուլում տեղի ուենցած գաղտնի հանդիպման մասին, որը նույնպես բացեիբաց հաստատվում է դրա մասնակից երկրների կողմից։ Մի խոսքով, բոլորը տեղյակ էին բավարար չէ, նաև համաձայն էին։

Համաձայն չէին միայն մի քանի հոգի, և ամենևին զարմանալի չէ, որ հենց այդ մարդիկ են այսօր դառնում նիկոլական հարձակումների հիմնական թիրախ։ Խոսքս Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու նրանց աջակիցների մասին է։ Այս մարդիկ գիտեին՝ ինչ անելանելի վիճակում է դրվել Արցախը, բայց չվախեցան երկիրը փրկելու վերջին փորձն անել։

Հիմա դավաճանների ողջ ոհմակը հարձակվել է այս մարդկանց վրա։ Փորձում է նրանց վերագրել նիկոլի ու իր կամակատարների՝ տարիներ շարունակ գործած դավաճանությունների մեղքը և այդկերպ մաքրվել դավաճանի ու հողատուի՝ իրենց ճակատներին դաջված դրոշմից։ Չի՛ ստացվելու։ Ժողովուրդը հիմար չէ։ Մարդիկ ամեն ինչ տեսնում ու հասկանում են։

Ես ուրախ եմ Դավիթ Իշխանյանի պես ընկեր ունենալու համար։ Անհամբեր սպասում եմ Սամվել Շահրամանյանի հետ մեր ծանոթությանը։ Նրանք մարդիկ են, ովքեր ի տարբերություն շատ շատերի, փորձել են կանգնել վրահաս աղետի ճանապարհին։ Չի ստացվել, բայց փորձել են։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Արցախ ադրբեջանական ագրեսիա Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին