Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելը և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգն ինձ ստիպում է հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին միավորվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ: Նման հայտարարությունով է հանդես եկել նախկին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Նա պնդել է, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որ հենց կառավարության ղակավարը, վախենալով իր աթոռի համար, ադրբեջանցիներին խնդրել է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին ու նրան թույլ չտալ` գալ Հայաստան: