Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով համացանցում շրջանառվող այն լուրերը, թե ինքն, իբրև, հարցազրույց է տվել և արցախահայերի անունից հայտարարություններ արել: Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել:
Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել և, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտրարությունները իրականությանը չեն համապատասխանում»: