f

Անկախ

«Փաստ». Հայրենազրկման աղետ, անհայրենիքության բարդույթ. կարևորը՝ աթոռը չեն կորցրել


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ մարդու համար: Հայրենազրկման աղետ է: Կանխատեսված, և Փաշինյանի իշխանության գալով ու վարած օտարաշահ քաղաքականությամբ տեսանելիորեն ուրվագծված, կանխատեսված աղետ, որն ավելի ահավոր է, քան ամենից հոռետեսական կանխատեսումը: Ու այդ ամենի խորապատկերում տեսնում ես Փաշինյանի «մեծամասնական» խմբակցության՝ ՔՊ-ի ներկայացուցիչների ցինիկ ու սանձարձակ վարքը խորհրդարանի դահլիճում:

Այնքան սանձարձակ, որ Արցախը կործանելուց հետո, Հայաստանը օրհասի ջղակծկումների մեջ գցելուց հետո դեռ զազրախոսական արտահայտություններով վրա են տալիս... ընդդիմադիր պատգամավորների վրա, մեղադրում, դատապարտո՜ւմ: Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում», այս դեպքում՝ ճռճռում: Ու, որպես յուրօրինակ «յուղոտ» վերջակետ, քպականներից մեկը ելնում ու ասում է, թե՝ այ, շարունակ գուժում էիք, թե այս ենք կորցնելու, այն ենք կորցնելու, մենք ոչինչ էլ չենք կորցրել: Իրենք, փաստորեն, ոչինչ չեն կորցրել: Արցախը՝ հեչ: Իրենց համար՝ հեչ: Ասում էին, չէ՞, որ զինվորները զոհվում են «ոչնչի համար», հիմա էլ՝ «ոչինչ չենք կորցրել»: Փաստորեն: Տեսնես սրանք ի՞նչն են կորուստ համարում, առհասարակ: Չնայած այստեղ էլ տեսնելու առանձնապես բան չկա:

 

 

Ակամայից մտաբերում ես այն դրվագը, երբ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո, քպական կարկառուններից մեկը, ասես ի մի բերելով իրենց բոլորին ամենից շատ հուզող հարցը, ասաց, թե իրենք ընդամենը 2 պատգամավոր են «կորցրել» խմբակցությունից (երկու ամոթաբուռ ունեցող անձ հեռացել էր խմբակցությունից): Այն, որ հազարավոր զինվորներ ու սպաներ էին զոհվել, այն, որ Արցախի մի զգալի մասը, Շուշին ու Հադրութն էին կորսվել, քպականների համար ընդհանրապես ոչ մի բան էր: Կարևորը՝ իրենք 2 դեպուտատական ձայնից էին զրկվել ու, ամենից կարևորը՝ իրենց աթոռը չէին կորցրել: Ու հիմա էլ կանգնում ասում են՝ ոչինչ չենք կորցրել: Դե, իհարկե, իրենք ոչինչ չեն կորցրել:

Անհայրենիքությունը ծանր ախտորոշում է: Հիմա՝ հազարավոր ու հազարավոր մարդիկ իրենց «քաղաքականության» հետևանքով հայրենիք են կորցրել, հայրենազուրկ են դարձել, իսկ իրենք մեղավորներ են փնտրում, որ գոնե տեսախցիկների առաջ պատասխանատվությունից պլստան: Անհայրենիքները բերեցին հայրենազրկության: Բայց իրենց համար կարևորն այն է, որ աթոռը չեն կորցրել: Դեռ չեն կորցրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ տեղահանություն Արցախ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին