f

Անկախ

Անիտա Մակյան. «Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է ծառայենք հայրենիքին»


Կիպրոսում կայացած կարատե մարզաձևի համաշխարհային սերիա Ա մրցաշարում  այս դժվար ժամանակահատվածում Հայաստանը պատվով ներկայացրեց, տպավորիչ մենամարտեր անցկացնելով, 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց հավաքականի առաջատար մարզուհի Անիտա Մակյանը: 
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով, նշում, որ այս ժամանակահատվածում երկիր ներկայացնելը ավելի պարտավորեցնող է, առավել ևս որ բարդ է  ուժ գտնել, շարունակել մարզվել և մրցաշարերում հանդես գալ:  


-Երկրի համար այս դժվար օրերին հանդես եկաք միջազգային մրցաշարում: Ինչպե՞ս կարողացաք հավաքվել և կենտրոնանալ մրցման վրա:
-Ազգիս համար այս դժվար ժամանակներում ելույթ ունենալը, մեր երկիրը ներկայացնելը էլ ավելի պարտավորեցնող է։ Դժվար է հայրենիքի համար նման ցավոտ ժամանակաշրջանում ուժ գտնել, շարունակել մարզվել, կենտրոնանալ մրցաշարերի վրա։ Բայց նաև հասկանում եմ, որ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, յուրաքանչյուրս պետք է ամենաբարձր մակարդակով անենք մեր գործը, մեր ոլորտում ծառայենք հայրենիքին։


-Ձեր ելույթների, անցկացրած մենամարտերի մասի ի՞նչ կասեք: 
Մասնակցեցի Համաշխարհային Սերիա Ա մրցաշարին Կիպրոսի Լառնակա քաղաքում։Մրցավարների կողմնապահությամբ պարտվեցի Իտալացի մարզուհուն 0-0 հաշվով,որը հասավ եզրափակիչ։ Այնուհետև հաղթեցի ֆրանսիացի և մակեդոնացի մարզիկներին և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բրոնզի մենամարտի հասա։Ցավոք պարտվեցի եգիպտացի մարզուհուն, շատ մոտ էի մեդալին։ Իհարկե ցավալի է մեդալ չնվաճելը,ամեն դեպքում անցկացրեցի հետաքրքիր և բարդ մենամարտեր, այս մրցույթը,նաև նախապատրաստական էր։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
Հոկտեմբերի 24-ին մասնակցելու եմ մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Անելու եմ ամեն ինչ,լավագույն մարզավիճակում լինելու և երկիրս պատվով ներկայացնելու համար։

Անիտա Մակյան Հայաստան Սպորտ կարատե միջազգային մրցաշար հարցազրույց

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին