Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.15-ին, «911» ծառայություն է ահազանգել Նոր Նորքի 4-րդ զանգվածի համատիրության ինժեներն ու հայտնել, որ Ա. Հովհաննիսյան փողոցի շենքի նկուղը մաքրելիս հայտնաբերել է «Տրոտիլ» տիպի պայթուցիկ նյութ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության ինժիներական սակրավորական ջոկատի խումբը: Նշված շենքի նկուղում հայտնաբերել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ, 2 պայթուցիչ, լուսային 5 գլանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: