Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ Հայաստան գալու մասին Արցախի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը եւ Դավիթ Գալստյանը տեղեկություն չունեն։ Այս մասին նրանք ասացին NEWS.am-ին։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ եւ այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։