f

Անկախ

4 ընտանիք մեկ հարկի տակ․ 2 անգամ տունը կորցրած արցախցի բազմազավակ ընտանիքը կացարանի կարիք ունի


Արցախցի Մերինե Հարությունյանը 5 անչափահաս երեխաների հետ բռնի տեղահանվել է Ստեփանակերտից։ Եղբայրների, քույրերի ընտանիքների ու ծնողների հետ ժամանակավոր բնակություն են հաստատել Երեւանի Նոր Նորք թաղամասում եղբոր վարձակալած բնակարանում։

«Ապրում ենք եղբորս տանը՝ 20 հոգով, 4 ընտանիք է այստեղ, իմ, քրոջս, 2 եղբայրներիս ընտանիքներն են, մայրս, հայրս ու տատիկս՝ 2 սենյականոց բնակարանում։ Մի մասը ավտոմեքենայի մեջ է քնում, մի մասը՝ գետնին։ այնքան փոքր է բնակարանը, որ չենք էլ տեղավորվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Մերինեն։

 

 

Մերինեն հեռախոսը ձեռքից վայր չի դնում, կացարան է փնտրում, սպասում, որ ինչ–որ մեկը հետ կզանգի ու վարձով բնակարան կառաջարկի, որ ինքն իր հինգ երեխաների հետ տեղափոխվի։ Մերինեն Շուշիից է, 44-օրյա պատերազմում կորցրել է տունը, հետո գնացել է Ստեփանակերտ, 3 տարվա ընթացքում կառուցել նոր տուն եւ հիմա կրկին ձեռնունայն է։

Մերինեի ամուսինը՝ Արսեն Առստամյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է, Շուշիի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են ամուսնուն եւ վերադարձրել՝ հոգեկան առողջության լուրջ խնդիրներով։ Այժմ Մերինեի ամուսինը հոգեբուժարանում է, նա միայնակ է մնացել 5 անչափահաս երեխաների հետ․

«Այնքան վատ էին վերաբերվել նրան, որ նույնիսկ իր զավակներին չէր հիշում։  Նրա մոտ նկատում են հոգեկան շեղումներ, տեղափոխում են Ավանի հոգեբուժարան, բայց չի բուժվում, ուղղակի մի քիչ այդ վիճակից իրեն հանում են, գիտեր, թե պիտի գնանք տուն՝ Շուշի, չէինք ուզում ասել, որ չկա Շուշին։ Իմ հետ հետ եկավ Արսենը, նույնիսկ որ անցակետով անցնում էր, մտածում էր, թե էլի իրենց տանելու են»։

Մերինեն վերհիշում է սեպտեմբերի 19-ը, այնքան մոտ էին ընկնում արկերը, որ չգիտեին՝ ինչպես նկուղ հասնել․ «Ժամը մեկն էր, այնքան մոտ էր այդ կրակոցը, որ հանկարծակի եղավ, հենց այդ պահին փոքրիս եմ գտել, այնքան մոտ էր կրակոցը, որ մտածում էի միայն նկուղ հասնելու մասին, որ երեխաներին բան չլինի, հետո տղայիս բերեցին մոտս, աղջիկս աշխատանքի էր, եկավ ու միացավ մեզ։ Աղջիկս փնտրում էր երեխեքին, ու մտածում էինք բոլորս միասին լինենք, որ եթե մի բան էլ լինի իրար հետ լինենք, թե կմեռնենք, թե ողջ կմնանք»։

Ընտանիքը մոտ երկու օր քաղցած ու ծարավ մնալով, մեծ դժվարությամբ հասել է Կոռնիձոր։ Հուզվել են՝ տեսնելով, թե որքան ջերմ են Հայաստանում ընդունել իրենց․ «Նենց էին դիմավորել՝ ուտելիքով, քաղցրով, դաժէ խանութներում ջուր չկար, որ առնեի, երեխեքը որ ճանապարհին սովածացել էին, արդեն մոտեցել էի մի կգնա, հարցնում էի՝ կարողա՞ հաց ունենաք, հարցրեց՝ տարհանված եք, ասացի՝ այո, ասաց՝ մատաղ լինիմ, դուզն ասած հաց չունենք, բայց խոխիս փայն ա, քեզ հաց կտամ, մի փոքր հաց ա կտրել, էնքան որ փոքրին տամ։ Որ հասանք Կոռնիձոր, էնքան դիմավորեցին, որ ասում էի՝ փառք Աստծո, մենակ չենք»։

Երկու անգամ տունուտեղ դրած, ամուսնու գերեվարումից ի վեր ընտանիքի հոգսն իր ուսերին վերցրած Մերինեն չգիտի՝ ուժ կգտնի արդյոք երրորդ անգամ ոտքի կանգնելու համար։ Հայաստանում իրենց հանդեպ ջերմությունը հինգ երեխաների մորը լավատեսություն է ներշնչում․

«Այն հույսով, որ լավ մարդկանց հետ ենք, ես հույս ունեմ, որ տուն էլ կգտնեմ, մի լույս կբացվի։ Էնքան որ երեխեքին տեղավորեմ դպրոցում, մենք էլ աշխատենք, ոտքի կկանգնենք։ Հիմա նենց խնդրի առաջ եմ կանգնել, որ 5 եեխաներիս հետ, ամուսինս հոգեբուժարանում է, այնպես է դասավորվել, որ բնակվելու տեղ էլ չունեմ։ Ոչ կացարան կա, ոչ աշխատանք ունեմ ու էդ սաղ իմ վզին է, ես պիտի անեմ, ես պիտի ստեղծեմ ու նորից կառուցեմ։ Իմ էս ջահել տարիքիս արդեն 2 տուն եմ դրել, 2 անգամ էլ թողել եմ, 2 անգամ ստեղծել ու էլի թողել եմ թշնամուն, ոչ թե թողել եմ, այլ տենց ա ստացվել, որ պիտի ստիպված թողնենք ու դուրս գանք։ Ոչ մի բան չկա մենակ կարողացել ենք հագուստ բերել, հիմա էստեղ էլ պիտի զրոյից ստեղծեմ, բայց թե ո՞նց,  էդ էլ չգիտեմ»։

Մերինեի 15–ամյա դուստրը՝ Լինան, հայրենիքի կորստի հետ չի համակերպվում։ Նա հույսը չի կորցնում, որ մի օր վերադառնալու է իրենց տուն, տեսնելու է հարազատ բակը․ «Մեր քաղաքն ենք թողել, ամենացավոտն էր, մեր բակը, մեր տունը ու դուրս եկել մեր շունը, մեր ծառերը , ամեն ինչը կարոտում ենք։ Կուզեի տունը վառել նոր դուրս գալ, որովհետեւ տեսնում ենք թուրքը ոնցա ջարդելով մտնում, ցավոտ է»։

Ստեփանակերտ տեղահանված արցախցիներ Հայաստան Տեսանյութ խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին