f

Անկախ

Երեւանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին. Պուտին


Երևանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարող արդյոք Ռուսաստանն օգնել, որպեսզի Ադրբեջանը գթառատություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում շատ հայտնի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

«Դե, նա հրաժարվեց մեր քաղաքացիությունից»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքերով՝ «մենք դա միշտ արել ենք, հիմա էլ անում ենք»։ «Ես հեռախոսով խոսել եմ նախագահ Ալիևի հետ, դե, մենք նախկինում էլ խոսում էինք այն մասին, որ ինչ էլ լինի այնտեղ, և նա ինձ վստահեցնում էր, որ ինչ էլ լինի, ինքը կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Բայց հիմա այնտեղ հայ չի մնացել, բոլորը գնացել են։ Այնտեղ պարզապես հայեր չկան։ Դե, միգուցե 1000-1500: Վե՛րջ։ Դե, վերջ, այնտեղ ուղղակի ոչ ոք չկա... Դե, ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ Երևանում նրանց առանձնապես չեն ուզում տեսնել։ Բայց ես ելնում եմ նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնելու է հումանիտար բնույթի նկատառումներից՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի բոլոր տարածքային հարցերը լուծված են»,- նշել է նա։

 

Վլադիմիր Պուտին Իլհամ Ալիև Արցախ նախկին նախագահները Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին