ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ «Չաուշեսկուների» անունը ստացած գործով։
Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը տեխնիկական պատճառներից ելնելով հետաձգվել է, այն կկայանա նոյեմբերի 28-ին։
«Դատական կազմի դատավորներից մեկը մասնակցում է դասընթացի, բացի այդ տեխնիկական խնդիր կա Նարեկ Մալյանին բերելու հետ կապված, բայց, քանի որ դատավորը չկա, նիստը չի կարող կայանալ։ Նարեկ Մալյանի ֆիզիկական, հոգեբանաական վիճակը, ինչքան ես գիտեմ, շատ լավ է»,- ասաց փաստաբանը։
Խոսելով արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքին, Աթանեսյանը ասաց․
«Այս գլխավոր դատախազի պայմաններում Դատխաազությունը դարձել է անիմաստ վերաքննիչ, վճռաբեկ բողոք տանող հիմնարկ։ Գործի հանգամանքները կապ չունեն, իրենք անպայման բողոք են ներկայացնում։ Ի դեպ մի բացառություն կա՝ «Ռեստարտ»-ի գործով միայն բողոք չէին ներկայացրել։ Ամեն դեպքում ունենք արդարացման դատական ակտ, ամեն ինչ պետք է անենք, որ այն մնա ուժի մեջ»։