f

Անկախ

Ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե


ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: Անկախին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն:

ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ:

Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240.000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին:

Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20.797.560 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52.920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո  կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:

Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:

Այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՀՀ ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19.473.260 ՀՀ դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6.684.930 ՀՀ դրամ արժեքի 17.010 կգ, 8.995.770 ՀՀ դրամ արժեքի 22.890 կգ և 24.428.880 ՀՀ դրամ արժեքի 62.160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:

Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն ՀՀ դրամ:       

Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունու

ՀՀ ՊՆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ձերբակալություն Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին