f

Անկախ

Bloomberg. Մակրոնի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքը ստվեր է գցում խաղաղության ջանքերի վրա


Մակրոնի հանդեպ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը ստվեր է գցում խաղաղության հաստատման ջանքերի վրա։ Ադրբեջանի նախագահի բացակայությունը Գրանադայում հարված էր  ծրագրված խաղաղ բանակցություններին, գրում է Bloomberg-ը։

«Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված գագաթնաժողովին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարումը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​արդյունավետությունը խաղաղ համաձայնագրերի հասնելու հարցում, քանի որ Բաքվի և Փարիզի հարաբերությունները արագորեն վատանում են:

Մակրոնը հույս ուներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնստեն նույն սեղանի շուրջ Գրանադայում կայանալիք բանակցությունների ժամանակ, որտեղ մոտ 45 եվրոպացի առաջնորդներ կհավաքվեն համաժողովի համար, որը նա նախատեսել  էր մայրցամաքում երկխոսությունը խթանելու համար: Ալիևը չեղարկել է իր այցը ժամեր անց այն բանից հետո, երբ իր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հրաժարվել է այցից։

«Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, Ադրբեջանը խնդիրներ ունի ստանձնած պարտավորությունների, իր խոսքի պահպանման և միջազգային իրավունքի հարգման հետ», - Գրանադայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին է հատարարել Մակրոնը՝ ասելով, որ մտադիր է շուտով զանգահարել Ալիևին։ «Մենք կշարունակենք հանդես գալ որպես միջնորդ, երբ կարողանանք», - ասել է նա՝ միաժամանակ բացառելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ դրանք «հակաարդյունավետ» անվանելով:

Ալիևը մեղադրել է Մակրոնին, որ Փարիզը չի կարող չեզոք գործընկեր լինել՝ հաշվի առնելով Հայաստանի հետ ունեցած կապերը, ասել է երկու նախագահների շփումներին ծանոթ աղբյուրը։ Մակրոնը կարծում էր, որ Ալիևն իրեն հավաստիացրել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ անցած ամիս կայծակնային հարձակում սկսելուց անմիջապես առաջ, հայտնում են աղբյուրները:

Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հինգշաբթի «X» հաղորդման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Հայաստանի և Եվրամիության հետ եռակողմ բանակցություններին՝ առանց Ֆրանսիայի մասնակցության։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի «կողմնակալ գործողությունները և ռազմականացման քաղաքականությունը լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» և մեղադրել է Փարիզին Իսպանիայի բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը մերժելու մեջ։ Մակրոնը հերքել է մեղադրանքները։

Չնայած Ալիևի բացակայությանը, Փաշինյանը հինգշաբթի օրը Գրանադայում հանդիպել է Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Միշելն ասել է, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են հանդիպել իր հետ այս ամսվա վերջին Բրյուսելում։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան Երևան կատարած այցի ժամանակ խոստացել է Հայաստանին զինտեխնիկա տրամադրել «որպեսզի նա կարողանա ապահովել իր պաշտպանությունը»։ Ֆրանսիացի դիվանագետի հավաստիացմամբ,  ինքը Հայաստանին աջակցելու խնդրանքով դիմել է նաև  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և եվրոպացի առաջնորդներին Ուկրաինայի քննարկման  հեռախոսազրույցի ժամանակ։

Մակրոնի կառավարությունը ցանկանում է, որ ՄԱԿ-ին թույլատրվի մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, իսկ Եվրամիությունն ավելին անի Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու համար, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) միջոցով, որը նաև փոխհատուցել է կառավարություններին՝ Ուկրաինային ռազմական մատակարարումների համար, ասել է աղբյուրներից մեկը։ Ֆրանսիացիները նաև ցանկանում են օգնել Հայաստանին նվազեցնել նրա կախվածությունը Ռուսաստանից, հավելել է նա։

Նա նաև ցանկանում է, որ ԵՄ-ն ինչ-որ բան անի ի պատասխան Բաքվի ուժի կիրառման։ Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ, այս փուլում և՛ պատժամիջոցները, և՛ ԽԵՀ-ի օգտագործումը վաղաժամ են համարվում։

Ադրբեջանը կիրակի ՄԱԿ-ի առաքելությանը թույլ է տվել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Ավելի ուշ առաքելությունը հայտնեց, որ չի հայտնաբերել «քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքեր»,  նաև նշեց, որ «շատ քիչ» մարդիկ են մնացել:

Ֆրանսիան ցանկանում է «անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին աջակցելու իրական եվրոպական ծրագիր մշակել», երեքշաբթի հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ «Ֆրանսիան լիովին հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Մակրոնն ու ԵՄ-ն անհանգստացած են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական հարձակմամբ, նշում են աղբյուրները։ Ալիևը պնդում է հարավային Հայաստանով տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը Բաքուն կկապի ադրբեջանական էքսկլավ Նախիջևանին, որը սահմանակից է Թուրքիային և Իրանին, պահանջ, որն, ըստ  Երևանի,   կարող է վտանգ ներկայացնել իր ինքնիշխան տարածքի համար:

Միշելն ասել է, որ Ալիևը երկու օր առաջ   կայացած իրենց հեռախոսազրույցի ժամանակ «հստակ հասկացրել է, որ իրենք տարածքային պահանջներ չունեն Հայաստանից»: «Կարծում եմ, որ սա պետք է շատ բարձրաձայն ասվի», - հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ԵՄ առաջնորդը:

Խմբի ոչ պաշտոնական հանդիպումը Իսպանիայում, որը հայտնի է որպես Եվրոպական քաղաքական համայնք, միավորում է ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Մեծ Բրիտանիան: Առանցքային նպատակներից մեկը, որոնք Մակրոնն առաջադրել էր ֆորումին  միջազգային ճգնաժամերը լուծելուն օգնելն է՝ ընդհանուր մշակույթ զարգացնելու համար ոչ անդամ երկրների հետ ԵՄ-ի ավելի սերտ համագործակցության ճանապարհով»:

Աշխարհում Էմանուել Մակրոն Ադրբեջան Ֆրանսիա Իլհամ Ալիև Փաշինյան-Ալիև հանդիպում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին