ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման 2030-ի թիրախը, որը նախկինում նշել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, համարվում է միայն որպես ուղենիշ, այլ ոչ թե ստույգ ժամկետ։
«Սա քաղաքական ուղենիշ է։ Ամսաթիվ նշանակելու նպատակը քաղաքական էներգիան մոբիլիզացնելն է՝ շարժում սկսելու համար... Բայց դա չի նշանակում ստույգ ամսաթիվ»,- ասել է նա՝ Իսպանիայի Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «չափազանց շատ ժամանակ է ծախսել ընդլայնման գործընթացի վրա»։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինան, որը դարձավ վերջինը ԵՄ անդամության թեկնածուների շարքում, այս գիծն «առաջ է մղում»։ «Այժմ շարժումն արագ է լինելու»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։