Շաքարավազի համաշխարհային գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 9,8 տոկոսով՝ հասնելով 2010 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին, հետևում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներից։
Նշվում է, որ այս դինամիկան պայմանավորված է գալիք սեզոնում համաշխարհային շուկաներում առաջարկի կրճատման հետ կապված աճող մտահոգություններով։ Մասնավորապես, կանխատեսվում է արտադրության անկում շաքարի առաջատար արտադրող Թաիլանդում և Հնդկաստանում։
Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, կազմակերպության համախառն ինդեքսի համաձայն, պարենի համաշխարհային գները սեպտեմբերին գրեթե անփոփոխ են մնացել։ Շաքարավազի ինքնարժեքի կտրուկ աճը փոխհատուցվել է բուսական յուղերի, կաթնամթերքի և մսի, ինչպես նաև ցորենի գների ինդեքսների նվազմամբ, որոնք նվազել են 1,6 տոկոսով Ռուսաստանում «լայն պաշարների և բերքի բարենպաստ հեռանկարների» ֆոնին։