f

Անկախ

Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Սովորաբար վիճակագրական տվյալների վերլուծությունը կատարվում է ժամանակային մեծ՝ մի քանի տարվա տվյալների հենքի վրա: Բայց վերջին երկու տարում մեր պարագային այս ակադեմիական կանոնը հարգի չէ: Պաշտոնական շրջանակներում հարգի չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ եթե 2018 և 2019թթ․ վիճակագրական տվյալները զիջում են նախորդ տարիների նույն ցուցանիշին, հայտարարվում են անարժանահավատ: Բնականաբար, նախորդ տարիների տվյալներն են համարվում անարժանահավատ՝ հայտարարվում, որ դրանք ուռճացված են: Հետևաբար կարելի է այսուհետ համեմատության ժամկետը կրճատել: Այսինքն համեմատել 2018-ի տնտեսական ցուցանիշները 2019-ի հետ: Հատկապես, որ դրանք «նախահամավարակային» տարիներ են և «համավարակային» արդարացումների ենթակա չեն:

Եկեք դիտարկենք պարենի հետ կապված վիճակագրական տվյալները: Պարենի արտահանման և ներմուծման ծավալների չափաբաժիններում էական փոփոխություններ չկան: Պարենը մեր արտահանումների մոտ 30 տոկոսն է կազմում, իսկ ներմուծումների՝ մոտ 16 տոկոսը: Փոխարենը գյուղոլորտի և պարենի արտադրության բազմաթիվ ցուցանիշներ «բարեխղճորեն» անկում են ապրում: Օրինակ, ասենք ցանքային հիմնական տարածությունները՝ 2018-ին դրանք 242.3 հազար հա էին, 2019-ին՝ 227.9: Կոնկրետ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների թվերը այս են. 2018թ․՝ 130 հազար հա, 2019թ․՝ 121 հազար հա: Բացի ընդհանուր ցանքատարածքից զուգահեռ նվազում է բերքատվության ցուցանիշը: 2018թ․ 1 հա հաշվարկով այն 26.1 ցենտներ էր: 2019-ի անկումը նկատելի է՝ 16.9 ցենտներ/հա: Բարդ չէ հաշվարկելը, որ 2018-ի համեմատ անցած տարի նկատելիորեն պակասել է համախառն ընդհանուր բերքը: 2018-ին այն կազմել է 338 հազար տոննա: Կազմել ու իշխանություններին գյուղատնտեսության կառավարման հպարտության առիթ տվել: Հպարտություն, որ ի չիք եղավ հաջորդ իսկ բերքահավաքին, երբ հացահատիկի համախառն բերքը կազմեց ընդամենը 198.7 հազար տոննա (բերքը պակասել էր 139 հազար տոննայով): Նուն անկումը կա նաև կարտոֆիլի պարագային: 2018-ի 415 հազար տոննա բերքի դիմաց 2019-ի արդյունքը 404 հազար տոննա էր: Համանման պատկեր է «պտուղ-հատապտուղների համախառն բերքի» ցուցանիշներում: Նախ նվազել է բերքատվությունը՝ 2018-ին 1 հա-ի ցուցանիշը 87.7 ցենտներ էր, 2019-ին նվազել է՝ 76.2 ցենտներ/հա: Բնականաբար, նվազել է համախառն բերքը: 2018-ին այն կազմել է 343 հազար տոննա, իսկ անցած տարի՝ 291: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում կան աճի առանձին թվեր: Օրինակ, աճել է խաղողի ընդհանուր բերքը, անասնապահության որոշ ցուցանիշներ:

Ի վերջո, գյուղատնտեսությունը մեր տնտեսության մեջ առանձնահատուկ ոլորտ է: Նախկին կառավարությունները այն հայտարարում էին «գերակա ոլորտ»: Նույնիսկ այն կառավարությունները, որոնք երկրին գիտելիքահեն (թվային, գերժամանակակից և այլն) տնտեսության ապագա էին խոստանում: Այս իմաստով համարյա ոչինչ չի փոխվել: Կամ փոխվել է ընդամենը մեկ մոտեցում-հնարք: 2018թ․ պաշտոնապես հայտարարվեց, որ մեր երկրում գործազուրկների քանակը 234 հազար մարդ է: 2019-ի հայտարարված թիվը 220.5 հազար մարդ է: Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակը պակասել է 13.5 հազար մարդով: Այդ թվից 5.5 հազար աշխատատեղն ապահովել է գյուղատնտեսության ոլորտը: Ի՞նչ կարելի է եզրակացնել այս տվյալներից․ հարցին տարբեր պատասխաններ կարելի է տալ: Աշխատատեղերն ավելացել են, բերքը՝ պակասել: Այլ կերպ ասած՝ ոլորտը դարձել է պակաս արդյունավետ: Եթե, իհարկե, հավատանք պաշտոնական թվերին: Բայց դա այլ խնդիր է: Կարևորն այն է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին պարենի արտադրությունն ու առկայությունը երկրների համար դառնում են կարևորագույն խնդիր:

Արա Գալոյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին