Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենին ասել է, որ պաղեստինցիների հանդեպ անարդարությունը հանգեցնում է Իսրայելի հետ հակամարտության «պայթյունին», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:
Հեռախոսազրույցում Աբասը նաև ասել է, որ շարունակվող էսկալացիան պայմանավորված է «գաղութարարների և իսրայելական օկուպացիոն ուժերի գործելակերպով, ինչպես նաև իսլամական և քրիստոնեական սրբավայրերի դեմ ագրեսիայով»։