f

Անկախ

Անդամահատված մարմիններ, կտրված ձեռքեր, ականջներ․ փաստերն արձանագրված են․ ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)


«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրական էթնիկ զտումներ է իրականացրել։ Մենք կարող ենք խոսել Ադրբեջանի կողմից կազմակերպված ավելի քան 9-ամսյա շրջափակման մասին։ Մարդիկ չեն ունեցել հիմնական սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլն: Այսպիսով խախտվել են նրանց բոլոր հիմնարար իրավունքները, ստեղծվել է հումանիտար աղետ, որը սեպտեմբերի 19 - ին վերաճել է Ադրբեջանի ռազմական միջամտության», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով հայ բնակչության շրջանում կան զոհեր: Այդ թվում՝ քաղաքացիական բնակչությունից։ Նրանց թվում են կանայք, երեխաներ։ «Ստեղծվել է վախի մթնոլորտ, Մարդիկ զրկվել են անվտանգության երաշխիքներից, այդ թվում՝ իրենց կյանքի երաշխիքներից։ Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանցից ոչ ոք դա չի արել կամավոր, նրանք բռնի տեղահանված մարդիկ են, որոնք վերը նշվածի պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ թողնելով իրենց ունեցվածքը», - շարունակում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

 

«Մեր գրասենյակի համար շատ կարևոր է Հայաստան բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում հատկապես խոցելի կատեգորիայի բացահայտումը։ Անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ դարձած մարդիկ, իհարկե, խոցելի խմբերի շարքին են դասվում, և պետությունը պետք է ունենա հատուկ քաղաքականություն և մեխանիզմներ նրանց իրավունքների ապահովման համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նման փաստեր է բացահայտում, դրա համար մենք գնում ենք Գորիսի, Վայքի, Կոռնիձորի և այլ համապատասխան կենտրոններ, հարցազրույցներ ենք անցկացնում բռնի տեղահանված անձանց հետ՝ պետական մարմիններին հանձնարարականներ տալու նշված անձանց իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

Մենք հավաքագրել ենք տեղեկատվություն, որը մտադիր ենք տրամադրել պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին։ Այն պարունակում է բոլոր տեսակի անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Այդ թվում՝ խոշտանգումների, դիակների պղծման, տարատեսակ բռնությունների դեպքեր։ Ես դիմել եմ քննչական մարմիններին, և մենք արդեն ունենք հավաստի տեղեկատվություն, այդ մասին։ Օրինակ՝ կա մարմին՝ կտրված ականջներով, կա տղայի մարմին՝ կտրված ձեռքով, կնոջ պղծված մարմին և այլն։ Հայտնաբերվել են նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների զանգվածային սովի դեպքեր», - պատմում է օմբուդսմենը։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հավաքագրված բոլոր փաստերը համակարգվում են և երաշխավորագրերով կփոխանցվեն համապատասխան պետական մարմիններին: «Կան դեպքեր, որոնք իմ մանդատի շրջանակներում չեն։ Նման իրավիճակներում մենք դրանք հանձնում ենք ըստ նշանակության այն կազմակերպություններին ու կառույցներին, որոնք լիազորված են զբաղվել դրանցով», - տեղեկացրեց Անահիտ Մանասյանը։

ՀՀ ՄԻՊ ադրբեջանական ագրեսիա վայրագություններ տեղահանություն Հայաստան Տեսանյութ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին