f

Անկախ

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը սկսել է նախարարներին փոխարինող թեկնածուներ գտնել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել:

Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու. այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաեւ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պապոյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել. «Ինձ հետ նման բան չի քննարկվել, ինձ նման բան չի առաջարկվել, ես ինձ խորհրդարանում շատ լավ եմ զգում եւ այստեղ շատ անելիքներ ունեմ, բայց, բնականաբար, ինչպես որոշի իմ քաղաքական թիմը եւ ղեկավարը»: Մնացածների մասով դեռ հստակեցումներ չկան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան նախարարներ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին