f

Անկախ

«Ո՞ւր գնանք, տուն չկա»․ համարակալված մահճակալներ ու հարյուրավոր արցախցիներ՝ Արտաշատի մարզադպրոցում․ Factor.am


Արտաշատի մարզադպրոցն այս օրերին դարձել է հարյուրավոր արցախցիների կացարանը։ Հայրենիքն ու տունուտեղը կորցրած բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր հաստատվել են այս մարզադահլիճում․ կին ու տղամարդ, մեծ ու փոքր ապրում և գիշերում են այստեղ՝ նույն տարածքում։ Factor.am-ի նկարահանման պահին շատերը հարբուխ ունեին և դիմակով էին շրջում, որպեսզի չվարակեն դահլիճը կիսող հայրենակիցներին։

71-ամյա Ասյա Խաչատրյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ հոգնել է անընդհատ փախեփախ ապրելուց։ Արդեն 3-րդ անգամ է տունը կորցնում։ Սեպտեմբերի 19-ի բռնի տեղահանումից հետո առաջին կանգառը Վայքն է եղել։ 5 հոգանոց ընտանիքին պետությունը ժամանակավոր կացարան է տրամադրել, մեղմ ասած՝ ոչ լավ պայմաններով. հատակին էին գիշերում:

Վայքում երկար մնալ չէին կարող․ ինչպես այս մարզադահլիճը, այնպես էլ պետության տրամադրած այդ կացարանը ժամանակավոր էր։

«Եկանք, տուն չճարեցինք, բերեցին մեզ այստեղ: Ո՞ւր գնանք, ասա տեսնեմ, հասարակ ժողովուրդը մեղավո՞ր է, որ էսպես արեցին»,- հոգոց հանելով ասում է տիկին Ասյան:

114 մահճակալ իրարից հազիվ 30 սանտիմետր են հեռու, համարակալված, որպեսզի ամեն մեկը գտնի իր անկողինը։ 25-ամյա Դիանան, որն արդեն երկրորդ անգամ է հարկադիր տեղահանվում, 5 հոգանոց ընտանիքի հետ է տեղավորվել այստեղ։ Դժվար է այս պայմաններում ապրել, հատկապես՝ երկու տարեկան երեխայի հետ, իսկ կառավարության գումարային աջակցությունը, ասում է, դեռ չեն ստացել։

Խոսելու սիրտ չունեն տունը կորցրած ու այստեղ ժամանակավոր ապաստանած արցախահայերից շատերը, որ ձեռնունայն են հեռացել հայրենիքից։ Սերգեյ Բալայանն էլ արդեն 4-րդ անգամ է տեղահանվում․ նախ՝ Բաքվից Ճարտար, հետո՝ Ստեփանակերտ, Ասկերան, հիմա էլ՝ Արտաշատ։ Շրջափակման ծանր օրերին կորցրել է մորը, եղբորը, հիմա էլ՝ հայրենիքը։ Ինքն էլ Արցախյան առաջին պատերազմում ոտքից է վիրավորվել, ինչի հետևանքները զգացնել են տալիս մինչ օրս։ Ընկերներն առաջարկել են, որ իրենց հետ ապրի, բայց չի համաձայնել․ տուն կգտնի, կաշխատի, կամուսնանա՝ ասում է։ Հավատում է, որ մի օր Արցախ կվերադառնա։

«Գնալու ենք Արցախ, դա մեր հողն է, թշնամին չի կարող խլել մեզանից»,- ասում է Սերգեյը:

Արցախից բռնի տեղահանվածներին այս մարզադպրոցում են տեղավորել «Սմարթ Արմենիա» բարեգործական և «Բռունցք 2020» հասարակական կազմակերպությունները։ Դիմել են Արտաշատի համայնքապետին, տրամադրվել է այս տարածքը, և սեպտեմբերի 28-ից սկսել են ընդունել արցախահայերի։ Սկզբում 150 քաղաքացի է եղել, հիմա մնացել են 102-ը կամ 22 ընտանիք։ Արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ նրանք այս մարզադպրոցում են ապրում․ կազմակերպիչներն ասում են՝ իրենց ռեսուրսները կբավականացնեն ևս երկու շաբաթ։

Արտաշատում հաշվառվել է բռնի տեղահանված 5,254 արցախահայ: 472-ը ժամանակավոր կեցավայրերում կամ հյուրատներում է տեղավորվել, 2,749-ը վարձակալությամբ է ապրում, 1,978 անձ էլ կա՛մ բարեկամների մոտ, կա՛մ անհատույց տուն է գտել։ Ժամանակավոր կացարաններ համայնքապետարանն էլ է տրամադրել, բայց դրանք էլ նմանատիպ տարածքներ են՝ մանկապարտեզներ, թատրոններ։

Համայնքապետ Կառլեն Մկրտչյանն ասում է՝ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ բնակարաններ գտնեն ու տեղավորեն արցախահայերին։ «Մոտ օրերս նախատեսված է, որ բոլորին տեղափոխենք, այս պահի դրությամբ աշխատակիցները լծված են այդ աշխատանքին, այլ մարզերում էլ ենք նայում բնակարաններ»,- ասում է համայնքապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

տեղահանված արցախցիներ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին