f

Անկախ

Լեռնային Ղարաբաղի հայերը «մեծ քաղաքականության» գործոն են դառնում. ИА REX


Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաղորդել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հոկտեմբերի վերջին մասնակցել Բրյուսելում եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ «մենք մտադիր ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեծ աշխատանք կատարել»:  Դա տվյալ մակարդակով բանակցությունների 7-րդ ռաունդը կլինի: Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ-ում հուլիսի կեսին: Ընդ որում, նախկինում Ալիևը բրյուսելյան ձևաչափը բնութագրում էր որպես ոչ պաշտոնական՝ օժանդակ մեխանիզմ, Բաքվի և Երևանի բանակցությունների պաշտոնական միջնորդներ են հանդես գալիս Մոսկվան և Վաշինգտոնը: Խոսելով այդ ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերության մասին՝ նա ընդգծել է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը Ֆրանսիան էր, որը հիմա չկա, իսկ Եվրամիությունն ընդամենը «որոշ գործոն է, որը նվազեցնում է լարվածությունը և հնարավորություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խոսելու իրար հետ և ավելի լավ հասկանալու միմյանց»:

Ալիևի՝ Գրանադայում հնգակողմ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուց հետո շուտով Բրյուսելում հանդիպելու  համաձայնությունը, նրա հայտարարությունը, թե «այս գործընթացում արտատարածաշրջանային պետությունները տեղ չունեն», թեպետ մինչ այս նա հաճույքով օգտվում էր եվրոպական հարթակից, ըստ երևույթին, տեղի է ունենում որոշակի կարևոր հանգամանքների ճնշման տակ: Լեռնային Ղարաբաղում ինտեգրելու համար արդեն մարդ չկա: Հայերը լքել են այդ տարածաշրջանը: Սա մեկ: Երկրորդ. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը կորցնելու վտանգ է նկատվել: Առավել ևս, որ Գրանադայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ առաջարկվող պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող անընդունելի կետեր չկան Բաքվի համար: Ընդ որում, Բաքվին քաղաքականապես ձեռնտու է դառնում ստորագրել պայմանագիրը ԵՄ-ի միջնորդությամբ, որպեսզի նվազեցնի իր դեմ շիկացող քննադատությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ:

Ի դեպ, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում (Ադրբեջանը հրաժարվել է դրան մասնակցելուց) Հայաստանի հետ բանակցությունների արդյունքների մասին ԵՄ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ  Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների այլ հարցերից բացի, «պայմանավորված վերջերս ղարաբաղցի հայերի զանգավածային տեղահանության հետևանքներով, փախստականները պետք է իրենց տները և բնակության վայրերը վերադառնալու իրավունքի իրացման հնարավորություն ունենան՝ առանց որևէ պայմանի, միջազգային հսկողությամբ և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների պատշաճ հարգանքով»:  Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ ղեկավար Բույար Օսմանին լուրջ մտահոգություն է հայտնել և կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունն ու հումանիտար օգնությունը ավելի քան 100 հազար հայերին, որոնք ապաստան են գտել Հայաստանում: Նրա խոսքով՝ միջազգային հանրության հետագա մասնակցությունը պետք է նպաստի իրավիճակի կայունացմանը «գետնի վրա» և կայուն խաղաղություն ձեռք բերելու ջանքերին, քանի որ «անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կտա նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ»:

Ահա հարց է ծագում, թե նախ՝ ով պետք է իրականացնի միջազգային հսկողությունը: Առայժմ, ինչպես ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի նիստում, Լեռնային Ղարաբաղը «ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է»: Բայց այժմ կարող են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ուրիշ հովանավորներ հայտնվել: Երկրորդ՝  Ադրբեջանի հետ ԵՄ-ի հատուկ համաձայնություն պատրաստելու հեռանկար է բացվում «Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հարգանքի» դրսևորման առնչությամբ  «նրանց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտում»: Ամեն ինչ տանում է նրան, որ Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդիրը այլևս սոսկ Ադրբեջանի իրավասության ոլորտ չի լինի: Առայժմ Եվրամիությունը որոշում է  ընդունել նրանց ֆինանսական օգնություն ցույց տալու մասին, բայց հետագայում կքննարկի նրանց՝ սեփական տները վերադառնալու հնարավորությունը: Բայց Բաքուն մինչև հիմա ոչինչ չի արել, որպեսզի հայերը հավատային նրա կողմից իրենց անվտանգության ապահովման իրական լինելուն, համաներում չի հայտարարել, իսկ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ձերբակալությունը ցույց է տվել, որ նախկինի պես շարունակում է «պայքարն անջատողականների դեմ»: Արժի արդյոք դրանից հետո զարմանալ, որ հոկտեմբերի 4-ին սոսկ 98 հայ է դիմել վերաինտեգրման գործընթացին միանալու համար:

Ուզես չուզես, բայց սա այն խորապատկերն է, որում Փաշինյանը և Ալիևը ջանում են վերադառնալ նախկին բանակցային սցենարին ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի մասնակցության: Ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարել է, որ «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, կապված Լեռնային Ղարաբաղում կատարած ռազմական գործողության հետ, ապարդյունավետ կլինի»: Նա ակնարկում է, որ Ալիևը կարող է «փակվել», և կկորսվի նրա հետ երկխոսությունը շարունակելու հնարավորությունը: Մինչ այդ Եվրախորհրդարանը Ստամբուլում՝ լիագումար նիստում, արդեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը դատապարտող բանաձև է ընդունել, կոչ է արել պատժամիջոցներ սահմանել և վերանայել Բաքվի հետ հարաբերությունները: Մակրոնի խոսքով էլ՝ Ֆրանսիան շարունակում է «Հայաստանին օգնություն տրամադրման առաջնային գծում գտնվել, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»: Ուստի Ֆրանսիայի նախագահը պաշտպանում է Բրյուսելի միջնորդական դերը և հաղորդել է, որ «ապագա հանդիպումը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում»: Հետևաբար առաջիկա Ալիև-Փաշինյան հանդիպումը միջանկյալ է, և դժվար թե  դրա ընթացքում հրապարակային որևէ որոշում ընդունվի: Բայց երբ Միշելն ասում է, թե «մենք գաղտնի օրակարգ չունենք», ակնհայտորեն  խաբում է: Ալիևի և Փաշինյանի միջև որոշ փակ պայմանավորվածություններ կլինեն: Պատահական չէ նաև, որ Փարիզը հերքեց հաղորդումներն այն մասին, թե հանդես է եկել Գրանադայի գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցության դեմ: Ի դեպ, Ալիևը Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Մեհրդատ Բազրփաշայի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մոտ ժամանակներս տեղի կունենան «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) հանդիպումները փոխարտգործնախարարների մակարդակով: Կոմբինացիոն խաղը անդրկովկասյան գծում թափ է առնում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

 

Աշխարհում Տարածաշրջան Եվրոպա Հայաստան Ադրբեջան Արցախ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին