f

Անկախ

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ընտրական օրենսդրության հաճախակի փոփոխությունների բացասական հետևանքները


Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է համատեղ կարծիք տասը երկրների, այդ թվում Հայաստանի, ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Կարծիքները հրապարակվել են հոկտեմբերի 7-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 136-րդ լիագումար  նիստի ընթացքում։

Նշվում է, որ այս տարվա հուլիսի 12-ի գրությամբ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ բարեփոխումների փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում և 17 այլ իրավական ակտերում։ Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները փոխկապակցված են, շատ երկար են,  դժվար իրագործելի։

Համատեղ կարծիքում միջազգային կառույցները նշում են, որ  վերջին տարիներին Հայաստանն աչքի է ընկնում ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախակիությամբ,  ինչը կարող է ազդել հանրային վստահության վրա, շփոթեցնել ընտրողներին, կուսակցություններին և թեկնածուներին,  դժվարացնել օրենքի կիրառումն իրավասու մարմինների կողմից, դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սխալների, որպես հետևանք, անվստահության ընտրված մարմինների նկատմամբ։

«Ավելի համպարփակ բարեփոխումը կարող է կանխել նման ռիսկերը և հնարավորություն ընձեռել ավելի կառուցվածքային և հստակ գործընթացի համար»,-նշել է Վենետիկի հանձնաժողովն ու միաժամանակ նկատել, որ հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններն այս փոփոխություններում արտացոլված չեն։

Եվրոպական կառույցներն ափսոսանք են հայտնում, որ այս հնարավորությունը չի օգտագործվել  անդրադառնալու ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի չմարված առաջարկներին:

Ի լրումն նախկինում արվածի՝ Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը կատարել մի քանի առաջարկություններ, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ընտրությունների անցկացմանը, անձնական տվյալների պաշտպանությանը՝ առաջարկելով խուսափել քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումից, քաղաքական ֆինանսական վերահսկողության առաջարկվող ճարտարապետության վերանայմանը և այլն։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցության տրամադրումը։

Վենետիկի հանձնաժողով Ընտրական օրենսգիրք Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին