«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին գլխավորեց անգլիական «Բիրմինգեմ Սիթին», որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում։
37-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Ռունիի մարզչական շտաբում ընդգրկվել է Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Էշլի Քոուլը եւ Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ջոն Օ’Շին։
Ռունին անցած շաբաթ էր հեռացել ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2022թ․ հուլիսից։ «Դի Սի Յունայթեդը» ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Բիրմինգեմը» Չեմպիոնշիփի 11 խաղից հետո 18 միավորով 6-րդ տեղում է։