f

Անկախ

44-օրյայում զոհված Վահե Աբրոյանի մահից հետո ծնողներն արդեն երկրորդ երեխան են ունեցել


Վահեի մայրը կոչ է անում բոլոր որդեկորույս մայրերին ուժ հավաքել և կրկին երեխաներ ունենալ։

44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի ընտանիքում կրկին երեխա է ծնվել։ Միակ որդու զոհվելուց հետ 2022թ.–ին լույս աշխարհ էր եկել Վահանը, 1.5 տարի անց ընտանիքը կրկին համալրվել է, ծնել է Վանեն։

«Երբ իմացա, որ կրկին հղի եմ, որոշեցի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ երեխան լույս աշխարհ գա, ու հիմա նա իր հետ լույս է բերել իմ ընտանիք։ Վահանը իմ հույսն էր, իսկ Վանեն իմ լույսն է»,– «Զինուժի» հետ զրույցում պատմում է Վահե Աբրոյանի մայրը` 40-ամյա Երանուհի Բաղդասարյանը։

Արդեն բազմազավակ մայրը հիմա մի ցանկություն ունի, որ իր օրինակը վարակիչ լինի որդեկորույս մյուս մայրերի համար։

«Խորհուրդ եմ տալիս չերկմտեն` անկախ տարիքից։ Փոքրիկներն ապրելու ուժ են տալիս, իսկ մայրերին ապրելու համար ուժ է պետք, եթե թուլանան, իրենց ոչ ոք չի գնահատի»,– ասում է նա։

Ի դեպ, նախորդ տարի, Վահանի ծնվելուց մեկ ամիս անց, Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Աբրոյանների ընտանիք։ Տիկին Երանուհին դեռ այն ժամանակ էր խոստովանել, որ նորածնի ծնվելուց հետո շատ-շատ բան է փոխվել, մեծ աղջիկներն այնքան են ոգևորվել, որ ցանկություն են հայտնել, որ ընտանիքում ևս մեկ փոքրիկ ծնվի։

Նշենք, որ Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, նա ծառայել է Ֆիզուլիում։

Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայի մարտերում, ԱԹՍ-ի հարվածից։

44-օրյա պատերազմ զոհեր և վիրավորներ ծնունդներ Հայաստան Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին