f

Անկախ

Հրետանավորը ո՞նց կռվեր, եթե թնդանոթ չկար․ վեց թնդանոթից չորսը շարքից հանել էին, երկուսն էլ աչքիս առաջ խփեցին․ ավտոմատո՞վ կռվեր թնդանոթի դեմ․ Սաղյան


«Կեսօրին ընդմիջման էի գնացել, մեկ էլ սկսվեց։ Իրավիճակը սրընթաց էր փոխվում, ամեն ինչ զարգանում էր վայրկյանների արագությամբ։ Քանի որ որդիս նույնպես դիրքերում էր, րոպե առաջ ուզում էի օգնության հասնել։ Մինչև ժամը 16։30-17-ը ոչ մի լուր չունեի իրենից․ կապ չկար ընդհանրապես։ Հասա Գետավան, որ այնտեղից գնամ դեպի Վանք, տեսնեմ ժողովուրդը փողոցներն է լցվել։ Պարզվեց, որ ադրբեջանցիներն արդեն Չարեքթարում են՝ կողքի գյուղում։ Հետ գնացի գյուղ, որ տարհանեմ բնակչությանը։ 25 րոպեում գյուղը տարհանվել է։ Երկու տարեց՝ 80 տարեկան մի կին ու 90 տարեկան մի տղամարդ էին մնացել․ վերջում իրենց հանեցինք։ Եթե մի փոքր ուշացնեինք, ու թշնամին հասներ Գետավան, գյուղացիներն ընկնելու էին շրջափակման մեջ»,-սեպտեմբերի 19-ին ապրած դժոխային ժամերի մասին «Փաստինֆո»-ին պատմում է Մարտակերտի շրջանի Չափար գյուղի ղեկավար Վարդգես Սաղյանը։

Չափարից գյուղացիները դուրս են եկել, առանց չափազանցության, լրիվ դատարկաձեռն։ Բազմաթիվ մարդիկ չեն հասցրել անգամ գումարը կամ փաստաթղթերը վերցնել։ Մինչև Ստեփանակերտ հասնելը մի քանի անգամ բնակիչները հրետակոծության տակ են ընկել։ Գյուղապետը նկատում է՝ հրաշքով ենք ողջ մնացել․

«Գետավանում մեզ վրա էլ էին կրակում, անգամ խաղաղապահներին են թիրախավորել։ Մինչ գյուղի ամբողջական տարհանումը, իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք բանակի հետ ի վիճակի չէին մարտ վարել՝ հաշմանդամ էին կամ դեռ 18 չկային, զենքով գյուղի չորս կողմն էին պահում։ Գետավանում էլ մի կերպ պահեցին մինչև բնակչությանը տարհանեցինք»,-ասում է Սաղյանը։

Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու ադրբեջանական ձեռագիրը նորություն չէ ոչ մեկի համար։ Իսկ թե ինչ «կարկուտ» է տեղացել ՊԲ մարտական դիրքերի վրա, միայն սեփական աչքով տեսնելով է հնարավոր ընկալել։ Սաղյանը, որ բնակչությանը տարհանելուց հետո հասել էր որդու մոտ, սեպտեմբերի 19-ի գիշերը, դա նորից տեսել է․

«Ամբողջ գիշեր անդադար ռմբակոծել են։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ էին մարտերն ընթանում։ Կոնկրետ այն ուղղությամբ, որտեղ մենք էինք, վեց թնդանոթից երկուսն էր մնացել․ չորս արդեն հանել էին շարքից։ Այդ երկուսն էլ աչքիս առաջ վերացրին։ Տեխնիկան դուրս ա գալիս, անօդաչուն հարվածում ա, մեքենան շարժվում ա, ինքաթիռը ռմբակոծում ա․․․ Հրետանավորը ո՞նց կռվեր, եթե թնդանոթ չկա։ Ինքնաձիգով թնդանոթի կամ անօդաչուի դեմ կռվել կլինի՞․․․ Մերոնք էն սոված հալներին կատաղի դիմադրում էին, բայց երկար հնարավոր չէր դիմադրել, քանի որ ռեսուրս չկար, զիտեխնիկա չկար, համալրում չկար, ավտոմատի «պատրոն» կար, բայց ավտոմատով ի՞նչ ու ինչքա՞ն կարող ես կռվել․․․»,-ասում է Վարդգես Սաղյանը։

ադրբեջանական ագրեսիա տեղահանություն Արցախ զոհեր և վիրավորներ Հայաստան Վարդգես Սաղյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին