f

Անկախ

«Փաստ». Որպեսզի գոնե կալանքի միջոցով «պատժվեն»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, որ ընդդիմադիրները, ընդդիմախոսները, երբ որևէ թեթև քայլ են կատարում, առերևույթ չնչին զանցանք են թույլ տալիս կամ նույնիսկ մի թթու խոսք են ասում իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, անմիջապես քրեական վարույթ է նախաձեռնվում և իրավական գործընթաց սկսվում տվյալ անհատի նկատմամբ։ Ավելին, 2018 թվականից սկսյալ կալանավորումը դարձել է Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքակազմը. ըստ իրավաբանների, 2018-2023 թվականներին աննախադեպ քանակով է կիրառվել փախանման այդ միջոցը, մեծամասամբ՝ քաղաքական ենթատեքստով գործերով: Խոսքը թե՛ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է, թե՛ տարբեր ակցիաների ժամանակ ընդդիմադիրների բերման ենթարկելու, ապա և կալանավորելու, թե՛ սոցցանցային գրառումների մասին:

Վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին ևս իշխանությունների «սրտի դատավորները» մեծ հաճույքով փախանման միջոց են ընտրում կալանքը կամ երկարացնում են նախկինում արդեն տրված կալանքի ժամկետը։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ ոչ քիչ դեպքերում ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ են սոցցանցերում հայհոյել, բռնության կոչեր արել, վիրավորել, նույնիսկ ակնհայտ բռնություն կիրառել, այդ թվում՝ առողջությանը վնաս պատճառելով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ հայտնի են եղել, թե ովքեր են դրանց իրականացնողները, սակայն, այդուհանդերձ, այդ դեպքերով անգամ ձերբակալություն չի եղել։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս Արթուր Չախոյանի հետ կապված հայտնի միջադեպն էր, երբ նրա կյանքին ակնհայտ սպառնացող անձը չձերբակալվեց։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների ժամանակ բռնարարք կատարած որևէ ոստիկան առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Փոխարենը, հարյուրավոր անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ: Այդ օրերի ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվել է, մի քանի տասնյակ անձինք կալանավորվել են: Արդյունքում, ինչպես շատ փաստաբաններ են նշում, ՔԿՀ-երում ուղղակի տեղ չկա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը կալանքը դարձրել է պատժի միջոց, նորություն չէ. այդ մասին պարբերաբար բարձրաձայնում են ոլորտի մասնագետները:

Դրա համար նշվում են տարբեր պատճառներ: Դրանցից ամենահիմնականը, մեր ունեցած տեղեկություններով, վերաբերում է հետևյալին. իշխանությունները հիանալի հասկանում են, որ երբ ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ կարված այդ «գործերը» հասնեն դատարան, իսկույն պարզ է դառնալու, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը սարքված է, այդ գործերը փլուզվելու են, իսկ «մեղադրյալներն» արդարացվելու են: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ իր ընդդիմախոսները մնան անպատիժ, ուստի մեծամասնության նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը, որպեսզի գոնե այդ երկու կամ չորս ամիսը նրանց համար համարվի պատիժ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան կալանավորում Մարդու իրավունքներ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին