Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայաններին իսրայելական ավիահարվածների հետեւանքով վնասվել են թռիչքուղիները. երկու օդանավակայաններն էլ փակ են, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
Նրա խոսքով, այսօր մոտավորապես ժամը 13:50-ին Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայանները, ինչի հետևանքով թռիչքուղիները վնասվել են։ Աղբյուրը նշել է, որ «այս ագրեսիան իսրայելական հանցավոր ռեժիմի հուսահատ փորձն է՝ շեղելու ուշադրությունը Գազայի հատվածում իր կատարած հանցագործություններից և պաղեստինյան դիմադրության պատճառով կրած հսկայական կորուստներից»։
Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել լուրերը։
Իսրայելը վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին, ներառյալ Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին, սակայն հազվադեպ է ընդունում կամ քննարկում այդ գործողությունները: