Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքում անհայտ անձը սառը զենքով հարձակում է գործել դպրոցի վրա, ինչի հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և մի քանի մարդ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարը ասել է, որ «հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել»՝ չնշելով հարձակման զոհերի մասին տեղեկությունը։
BFMTV-ի փոխանցմամբ՝ հարձակվողը 20 տարեկան է և դպրոցի նախկին աշակերտ։ Նրա եղբայրը նույնպես բերման է ենթարկվել։ Le Figaro թերթն իր հերթին գրել է, որ հարձակման ժամանակ «մեկ ուսուցիչ է սպանվել, երկու հոգի ծանր վիրավորվել է»։ Հրատարակության տվյալներով՝ հարձակման ժամանակ հանցագործը բղավել է «Ալլահ աքբար»։