f

Անկախ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Էրեբունիում․ մեկ անձ ձերբակալվել է


Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում բղավում, հայհոյում են և կրակում միմյանց ուղղությամբ։

Դեպքի առթիվ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ:

Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում առկա են եղել կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրում բռնվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 25-ամյա բնակիչ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։   

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։

Դրա ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը կրակոցներ է արձակել վիճաբանող անձանց և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: 

Նշանակվել են դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև` վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է հանձնարարություն:

Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

կրակոցներ Երևան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին