f

Անկախ

Պուտին․ Փաշինյանը Պրահայում հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը


Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցած տարի նոյեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը  հիմա, ինչպես դուք ասացիք, փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք,ապա այն հիմա չի դարձել։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին,  Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝  այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է ՌԴ նախագահը։

Ըստ նրա, նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Չմանրամասնեմ, բայց ուզում եմ ասել, որ նախորդ տասնամյակների ընթացքում մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության։ Ինչն է միշտ  խնդիր եղել․ պայմանավորվում  էին, որ պետք է հանրաքվե անցկացվի։ Բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը։ Սա Ադրբեջանն է։ Որովհետև եթե ընթացիկ պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե նույնիսկ 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվել էր  դա թողնել ապագա սերունդների որոշմանը։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում  էր հանրաքվեի օրը որոշել, իսկ այս հանրաքվեում որոշել Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ իրենք էլ ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվեր 20 տարի հետո, ապա բնակչության ներկայիս կազմով, արդյունքն ակնհայտ կլիներ։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր կարգավիճակի որոշման հիմնական խոչընդոտը: Դե, իսկ հիմա, անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց. Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նույնիսկ նշեց քառակուսի կիլոմետրերի թիվը՝ վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, երբ նախկին միութենական հանրապետությունների պետական ​​սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում հաստատված սահմանների համաձայն։ Վերջ։ Թեման փակված է։ Ուստի, երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահների ներկայության մասին, նախ՝  նրանց մանդատը մի բանի համար էր․ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը։ Եվ երկրորդ՝ վերջնականապես որոշված ​​չէր Ղարաբաղի կարգավիճակը»,- ​​ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտին Նիկոլ Փաշինյան Արցախի հիմնախնդիր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին