f

Անկախ

Աբասը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների տեղահանումը Գազայից


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան և պաղեստինցիների տեղահանումը Գազայից, հայտնում է WAFA-ն։

Այս կոչը հնչել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ նրա հանդիպման ժամանակ, նշում են պաղեստինյան լրատվամիջոցները։

Պաղեստինի նախագահը նաև կոչ է արել անհապաղ բացել հումանիտար միջանցքները դեպի Գազայի հատված՝ ապահովելով դեղորայքի, ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը այնտեղ գտնվող պաղեստինցի քաղաքացիների համար։

 Նախագահը վերահաստատել է, որ դեմ է երկու կողմերի քաղաքացիական անձանց սպանությանը կամ բռնությանն առնչվող գործողություններին՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքացիական անձանց, ձերբակալվածներին  և կալանավածներին:

Նախագահ Աբասը պնդել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի, քաղաքականությունը, որը մերժում է բռնությունը և հավատարիմ  է միջազգային լեգիտիմությանը, խաղաղ ժողովրդական դիմադրությանը և քաղաքական գործողություններին՝ որպես ազատության և անկախության  ազգային նպատակներին հասնելու ուղի։

Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է, որ անվտանգության և խաղաղության կարելի է հասնել Պաղեստինի ժողովրդին իր օրինական իրավունքների տրամադրման  և երկու պետությունների մասին որոշման իրականացման միջոցով, որը պետք է հիմնված լինի միջազգային օրինականության, ժողովրդի ազատության և անկախության  և պաղեստինցիների՝ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով  իրենց  անկախ պետությունում ապրելու վրա»,- գրում է WAFA-ն։

Մահմուդ Աբաս պաղեստինա-իսրայելական հակամարտություն Գազայի հատված տեղահանություն Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին