ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշքեկում կայացած գագաթնաժողովում որոշել են «Խաղաղության ամրապնդման գործում ներդրման համար» մեդալ սահմանել։ Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։
Նշվում է, որ այս միասնական միջպետական մրցանակը կպարգևատրի Համագործակցության երկրների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիներին։ «Պարգևը կդառնա մեկ միջպետական տարբերանշան, որն արտացոլում է Համագործակցության պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այլ պետությունների ներկայացուցիչների հատուկ անձնական արժանիքների ճանաչումը խաղաղության ամրապնդման և միջազգային անվտանգության պահպանման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։