Լիբանանի հարավում իսրայելական զորքերի գնդակոծության հետևանքով զոհվել է Reuters գործակալության լուսանկարիչը: Իսրայելական զորքերը պաղեստինցի արմատականների զինված հարձակումից հետո պատասխան հարվածների ընթացքում տանկային զենքերից կրակ են բացել բնակավայրերի մերձակայքում:
Ինչպես հաղորդել Է Al Manar հեռուստաալիքը, Ալմա էշ Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել լրագրողների մեքենան, որտեղ գտնվել են մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցներ եւ Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը: Արդյունքում զոհվել է լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ով աշխատում է Reuters գործակալության համար, ևս երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: