f

Անկախ

Ադրբեջանի կողմից ինքնահռչակված 86.000 քկմ տարածքով պետություն, ուղղակի չկա, գոյություն չունի. Ալեքսանդր Մանասյան


Եթե Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղն ապօրինաբար են հաձնվել, եթե Ադրբեջանի կազմում նրանք օրինական չեն, եթե այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային Ադրբեջանն ապօրինի պետություն է որակել, ապա այս ամենից հետևություն՝ Ադրբեջանի կողմից ինքնահռչակված 86.000 քկմ տարածքով պետություն, ուղղակի չկա, գոյություն չունի,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր թվականի քարտեզով կամ ի՞նչ իրավական նորմերով է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հայտարարվում 86.000 քկմ։ Ընդ որում, այս թիվը հանրայնացրել է Նիկոլ Փաշինյանը։

Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է՝ երբ տեղափոխվում ես իրավական դաշտ, ապա ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Նախիջևանը օրինաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս երբեք չեն եղել.«Ընդ որում, խոսքն այստեղ ոչ միայն մարզի մասին չէ։ Հենց հիմա էլ մի հոդվածի վրա եմ աշխատում, որտեղ գրում եմ՝ 1921 թ. Հայաստանից բռնազավթել է ողջ Լեռնային Ղարաբաղը, իսկ 1923 թ. դրա մեկ քառորդի վրա հիմնվել է մարզը։ Եվ նույնիսկ այս ապօրինի որոշումը, որով տեղի է ունեցալ վերոհիշյալ գործարքը, արձանագրում էր Լեռնային Ղարաբաղին մարզային լայն ինքնավարություն տրամադրելը։ Շեշտում եմ՝ Լեռնային Ղարաբաղին, այլ ոչ թե նրա մի մասին, ինչպես որ Բաքուն դեկրետավորել է»,- ասում է Ալեքսանդր Մանասյանը։

Սկզբում դեկրետավորված մարզը կոչվել է АОНК (Автономная Область Нагорного Карабаха), որից հետևում է, որ ողջ Լեռնային Ղրաբաղը պետք է մարզի կարգավիճակ ունենար, իսկ ահա 1936 թ. Սահմանադրությամբ անվանումը փոփոխության է ենթարկվել, դառնալով՝ НКАО (Нагорно-Карабахская Автономная Область ): Սա, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի, արվել է այն նպատակով, որպեսզի քողարկվի իրական սկզբանական նպատակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։

Խոսելով այն մասին, որ սեփական Սահմանադրության համաձայն, իրեն 1918- 1920 թ. Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ հռչակած ներկայիս Ադրբեջանը չի կարող, այսպես կոչված, անկլավային տրամաբանությամբ առաջնորդվող հավակնություններ և պահանջներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ալեքսանդր Մանասյանն ասում է՝ ի՞նչ անկլավների մասին կարող է, առհասարակ, խոսք լինել և պարզաբանում.«Երբ վերադառնում ես 1918 թ. ապա պարզ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Հայաստանի մարզ։ Նույն թվին Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանին ընդունել իր շարքերը, հետևաբար՝ ի՞նչ անկլավների մասին, ընդհանրապես կարող է խոսք լինել, եթե դա ամենաշատը Ադրբեջանի վառ երևակայության արդյունքը չէ, իհարկե։ Այսպես կոչված անկլավներ եղել են Խորհրդային Միության տարիներին միայն, որտեղից էլ ինչ – որ քարտեզներ են վկայակոչվում, մոռանալով սակայն, որ քարտեզն, ինքնին, իրավական հիմք չի կարող լինել։ Ինչպես արդեն ասեցի՝ անկլավների մասին խոսք կարող է գնալ միայն Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի գոյության ընթացքում, այն էլ՝ ոչ իրավական հիմքերով ամրագրված անկլավների մասին միայն»։

Ամփոփելով զրույցը պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն ասում է՝բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մենք կորցրել ենք Արցախն, այն էլ անդարձ, չարաչար սխալվում են.«Հետևությունները հարկավոր է կատարել՝ առաջնորդվելով պատմական զարգացումների վերլուծության և փաստերի տրամաբանությամբ միայն, այլ ոչ այս պահին ունեցած զգացողություններով։ Ես, ավելի քան հասկանում եմ՝ ինչ են հիմա զգում արցախցի մեր հայրենակիցները, ես գիտեմ նրանց ցավը, բայց ցավով առաջնորդվել չի կարելի, առավել ևս՝ հետևութուններ կամ որոշումներ կայացնել։ Երբ մենք ժամանակին Արցախի մի մասն ազատագրեցինք, Ադրբեջանը չմտածեց, որ անդարձ կորցրել է այն, այլ տարեց տարի զարգացավ ու ամրացրեց իր քաղաքական դիրքերն ու ռազմական արսենալը և ահա, դրա արդյունքը։ Այլևս հրամայական է՝ հաղթահարել մեր պարտվողական տրամադրությունն ու առաջ շարժվել՝ գիտակցելով, որ Արցախը մեր պատմական Հայրենիքն է և, ինչ ճանապարհով էլ որ նա հայտնվեց այս կարգավիճակում, այն չի կարող և չպետք է երկարատև ու շարունակական բնույթ կրի»։

Ալեքսանդր Մանասյան Արցախ Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին